Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևատրվել են «Գեղեցիկ Երևան» մրցույթի հաղթողները

Մարտ 15,2012 19:24

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական հանձնաժողովի համակարգող, զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի և «Գեղեցիկ Երևան» մրցույթի հաղթողների հետ:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է տարբեր ոլորտներում Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի միջև լայնածավալ և արդյունավետ համագործակցությունն ու կարևորել ներկայում իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

«Համոզված եմ, որ մենք կշարունակենք համագործակցությունը «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում և արդյունքներն ավելի տեսանելի կլինեն։ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ՄԱԿ–ի հետ տարբեր նախաձեռնությունների և ծրագրերի շուրջ»,-նշել է քաղաքապետն ու ընդգծել, որ տարվող աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով քաղաքապետարանը մտադիր է այդ ծրագերում ներգրավել նաև երևանցիներին:

ՄԱԿ-ի անունից շնորհավորելով Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև ջերմ ընդունելության համար՝ Դաֆինա Գերչևան իր հերթին հավաստիացրել է, որ հետաքրքրված է համագործակցության հետագա զարգացմամբ և ծրագրերի հաջող իրականացման համար կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների հանձնառությունը, բնակչության իրազեկվածությունն ու համագործակցությունը:

«Այս ընդգրկուն ծրագրի միջոցով մենք հույս ունենք բարձրացնել Երևանի բնակչության բարեկեցությունը, քաղաքը դարձնել ավելի հարմարավետ և հաճելի`խթանելով նաև զբոսաշրջության զարգացմանը: Նաև մայրաքաղաքի բնակչության համար ստեղծել նոր աշխատատեղեր, որը ևս պակաս կարևոր չէ»,-նշել է Դաֆինա Գերչևան:

«Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում համատեղ ֆինանսավորմամբ նորոգվել են մայրաքաղաքի բարեկարգման կարիք ունեցող որոշ հուշարձաններն ու մի շարք շենքերի ճակատային հատվածները, բարեկարգվել են հարակից տարածքները, ինչպես նաև ապահովվել են արտաքին լուսավորությամբ և գեղարվեստական ձևավորմամբ:

Շնորհակալություն հայտնելով «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցույթի բոլոր մասնակիցներին գեղարվեստական ձևավորման հետաքրքիր առաջարկների ներկայացման համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցույթի  հաղթողներին հանձնել է հավաստագրեր  ու պարգևավճարներ` մաղթելով նոր ու հետաքրքիր գաղափարներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031