Լրահոս
Օրվա լրահոսը

Իրար են բախվել BMW X5-ն ու ՎԱԶ 2106-ը, կա վիրավոր

Մարտ 17,2012 21:07

Այսօր՝ մարտի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Մարտունի քաղաքի սկզբնամասում իրար են բախվել Գեղարքունիքի Ծակքար գյուղի բնակիչ, 24-ամյա Կարեն Մովսիսյանի վարած BMW X5 մակնիշի 60 ՕԼ 077 համարանիշի եւ նույն մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ, 30-ամյա Վարդան Վարդանյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՕՕ 807 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխվել ՎԱԶ 2106-ի ուղեւոր Թամարա Հովհաննիսյանը: Վթարի վայր են ժամանել  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Հայկ Սարգսյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունում քննչական բաժանմունքի քննիչ Արթուր Մանուկյանը: Մեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի տուգանային հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031