Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյանի գրքի բովանդակային փորձաքննություն չի իրականացվի

Մարտ 26,2012 21:57

Հովհաննես Իշխանյանը ՀՀ մարդու իրավունքների գրասենյակից ստացել է Մշակույթի նախարարության գրությունը: Այստեղ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Կարեն Անդրեասյանին հայտնում է, որ ռազմական ոստիկանությունը դիմել էր «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքում հրատարակված նյութերի բնույթի վերաբերյալ եզրակացություն տրամադրելու առնչությամբ: Սակայն վերոհիշյալ կենտրոնը պատասխանել է, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ «շարժական մշակութային արժեքների փորձաքննության չափորոշիչները և մշակութային արժեքների փորձաքննության անցկացման ոլորտները չեն նախատեսում տպագիր նյութերի բովանդակային փորձաքննության իրականացում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031