Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահը դեռ «քյարթու «Մոսկվիչի» հույսի՞ն է

Ապրիլ 12,2012 13:22

Գյումրու մի հատվածն ու Ախուրյանի գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Սամվել Բալասանյանի գույքի եւ եկամուտների մասին ներկայացրած հայտարարագիրը ընթերցելով՝ կարծիք ես կազմում, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող ու միայն ԱԺ-ից տարեկան 3 միլիոն 800 000 դրամ ստացող այս անձը անչափ համեստ կյանքով է ապրում: Համենայնդեպս, իր կոլեգայի՝ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի պես փողեր չի շռայլում թանկարժեք ավտոմեքենաներ վարելու վրա: Նրա շարժական գույքի ցանկում հայտարարագրված է մի համեստ ավտոմեքենա՝ ամենայն հավանականությամբ արդեն կիրառությունից դուրս եկած Մ-2140 մակնիշի «Մոսկվիչ», որն արտադրված է 1977 թվականին: Ի դեպ, սա, ինչպես որակում են մասնագետները, «քյարթու «Մոսկվիչ է»: Մինչ Բալասանյանը աշխատում է թաքցնել իր իրական ավտոմեքենայի մասին տեղեկությունները, գյումրեցիները նրա փոխարեն հավաստիացնում են, որ ԱԺ փոխնախագահն առնվազն 140 հազար դոլար արժողությամբ BMW X 6 թանկարժեք մեքենա է վարում:

ԱԺ փոխնախագահի շենք-շինությունների մասին հաշվետվությունը

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30