Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը՝ Սերժ Սարգսյանին. «Տո գլխիդ ձուն գա, դու 18 հազար աշխատատե՞ղ ես ստեղծել»

Ապրիլ 16,2012 16:21

 Այսօր ՀԱԿ-ը նախընտրական քարոզարշավը շարունակեց Արարատի մարզում: Մասիս քաղաքում Արամ Մանուկյանը կոչ արեց չխեղճանալ,

«Նամուսի, թասիբի կռիվ ա, եկեք մեր նամուսը պահենք: Էդ ծառերի տակից էս կողմ եկեք, մի վախեցեք»:

Նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանն էլ նկատեց, որ ոստիկանները ծառերի արանքից «ծիկ ու վիկ են անում», բայց նրանք էլ պիտի գիտակցեն, որ նրանց էլ է արտագաղթի վտանգը սպառնում, նրանց զավակներին էլ:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ մարդիկ հիմնականում աշխատանքի հնարավորություն են ուզում. «Ողջ տնտեսությունը 50 ընտանիքի ձեռքում է, գուցե հիացմունքի են արժանի, որ կարողացել են այդքան փող դիզել: Բայց ժողովուրդ ջան, մեծ խելք պետք չի, որ մրցակցության բացակայության պայմաններում փող աշխատեն: Ըտենց բաբոս էլ փող կաշխատի: Նրանք մատը մատին չեն խփում, ուղղակի զբաղված են ժողովրդի թալանով»:

Լեւոն Զուրաբյանը, նկատելով, որ հանրահավաքն այնքան էլ բազմամարդ չէ, առաջարկեց Սերժ Սարգսյանին Մասիսի ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայողներին, այստեղի իշխանությանը մեդալներ տալ, որովհետեւ նրանք «փայլուն կատարել են իրենց դերը, լավ վախեցրել են Մասիսի ժողովրդին, որ չգան միտինգի»: Պարոն Զուրաբյանը վստահեցրեց, որ անգամ վախեցած Մասիսում իրենք ունեն 30% ձայն:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախ ճշտեց՝ Սերժ Սարգսյանը արդեն եկե՞լ է Մասիս: Իմանալով, որ արդեն եկել է՝ ասաց. «Ափսոս, մի քանի հարց ունեի, որ իրեն տայիք իր ծրագրից, տեսնեիք՝ արե՞լ է: Պիտի եկամուտը կրկնապատկվեր ընտանիքների, ո՞ւմ եկամուտն է կրկնապատկվել, ցանկացած նորաստեղծ ընտանիք պիտի ապահովվեր բնակարանով ու մեքենայով, ստացե՞լ եք: Որեւէ արժանապատիվ կենսաթոշակառու կա՞: Կա՞ 62 հազար դրամ թոշակ: Մարտի 10-ին կանգնել է ՀՀԿ-ի համագումարին, ասում ա 18 հազար աշխատատեղ եմ ստեղծել, բա գլխիդ ձուն գա, նա կարա ասի աշխատատե՞ղ եմ ստեղծել, 18 հազար ստեղծել ա, 60 հազար փակել ա:»

Կոնգրեսի անդամները կոչ էին անում ձայնը տալ իրենց ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Գեւորգ Գեւորգյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30