Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառնում են աշխատանքից ազատել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ձայն չտալ ՀՀԿ-ին»

Ապրիլ 17,2012 10:47

Թիվ 38 ԸՏ-ում պատգամավորի թեկնածու, Կոնգրեսի անդամ Դավիթ Մաթեւոսյանը ապրիլի 15-ին հետեւյալ գրությունն է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. «Տեղեկացնում եմ ձեզ, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ամեն օր, իրավապահ մարմինների աչքի առջեւ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնատար անձ Արամ Խաչատրյանը եւ Ագարակ քաղաքի բաղաքապետ Մխիթար Զաքարյանը սպառնում են աշխատանքից ազատել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ձայն չտալ ՀՀԿ-ին ու նրա մեծամասնական թեկնածուին։ Կասկածվողները հոավիրվում են անձամբ եւ հիշյալ անձանց կողմից անհատապես գգուշացվում։ Որոշ դեպքերում նույնիսկ ձայն տալու պարտավորվածությամբ ստորագրություն է կորզվում։ Այս ամենի արդյունքում քաղաքում ստեղծվել է վախի մթնոլորտ, եւ այս ամենի մասին մարդիկ չեն համարձակվում խոսել բարձրաձայն։ Անհերքելի է, որ տվյալ իրավիճակի գնահատականը քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելն է, որը քրեորեն պատժելի արարք է։ Ձեր վերահսկողությամբ ակնկալում եմ ազգային անվտանգությանը սպառնացող այս հանցագործության բացահայտմանը»։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30