Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն անակնկալներ է խոստանում՝ ընտրություններն անորակ կազմակերպող-անցկացնողներին

Ապրիլ 26,2012 15:25

«ԲՀԿ-ն ակնկալիք ունի 100 տոկոս այն ձայների, որոնք որ պատրաստվում են քվեարկել ԲՀԿ-ի օգտին: Կարեւորը, որ մեզ քվեարկողների 100 տոկոսն արտաբերվի արձանագրություններում, որպես արդյունք: Թե մյուս ուժերն ի՞նչ տոկոսներ են իրենց ապահովելու եւ ինչի՞ հաշվին, դա իրենց խնդիրն է: Բայց, Աստված մի արասցե, որպեսզի որեւէ բան տեղի ունենա մեր ձայների հաշվին: Այլապես նրանց, ովքեր կփորձեն ընտրություններն անորակ կերպով կազմակերպել կամ անցկացնել՝ բազում անակնկալներ կսպասեն»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված եւ ԲՀԿ Գորիսի տարածաշրջանի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը մեր հարցին, թե մնացած 10 տոկոսից ԲՀԿ-ն ի՞նչ ակնկալիքներ ունի: Հիշեցնենք, որ Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եթե ընտրարշավի մեկնարկին հայտարարում էր, որ Սյունիքում ՀՀԿ-ն 80 տոկոս ձայն պետք է հավաքի, այժմ արդեն խոսում է ՀՀԿ-ին տրվելիք 90 տոկոս ձայների մասին:

Ուրիխանյանից հետաքրքրվեցինք՝ ընդհանուր առմամբ ԲՀԿ-ն այդ տարածաշրջանում որքա՞ն ձայն է ակնկալում: Պատասխանը եղավ. «Ճիշտ այնքան, որքանով որ ԲՀԿ-ն այսօր ունի վստահություն, որքանով հասարակությունն այսօր մեզ հետ կապում է որոշակի հույսեր եւ ապագային ուղղված բարեփոխումների, ռեֆորմների՝ դրական կյանք: Որակական փոփոխությունների առումով՝ հավատ: Կարծում եմ, որ այդ ձայները գերակշռող են»:

Ակնկալվող ձայների տոկոսային հարաբերության մասով էլ մեր զրուցակիցը նկատեց. «Չէի ցանկանա այսօր հնչեցնել որեւէ թիվ, որպեսզի կոռեկտությունը պահպանեմ մրցակից քաղաքական ուժերի հանդեպ, ի տարբերություն մյուսների, ովքեր փորձում են կոռեկտությունից դուրս գալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30