
Հրդեհից տուժած 20 ամյա Լիաննա Փիլիպոսյանի մոր ՝ Անահիտ Կարապետյանի պատմելով, Լիաննային ընկերներն են հիվանդանոց տեղափոխել.«Պատմում էր, որ ծիծաղում էին ու սպասում նախագահի այցին, մեկ էլ այն է նկատել, որ կրակն է գալիս, ով այդ պահին հասցրել է պառկել գետնին , նա կրակից պրծել է, կարեւորը, որ աղջիկս այսօր առավոտյան գիտակցության է եկել»: Ա. Կարապետյանի խոսքերով, առավոտյան հիվանդանոց է այցելել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը՝ հեռախոսահամարներ է թողել իրենց մոտ, որ անհրաժեշտության դեպքում տուժածների ծնողները կապ հաստատեն իր հետ:
Մեր այցելության պահին հիվանդանոցում էին ոստիկաններ, քննիչներ, ու Իրինա Մալխասյանի խոսքերով նաեւ առողջապահության նախարարության աշխատակիցներ: Լիաննային այցելության եկած կուրսի ընկերներից երկուսն էլ վատացան հենց հիվանդանոցում՝ աղջիկներից մեկը ուշաթափվեց եւ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք, մյուսին օգնություն ցուցաբերեցին հենց տեղում: Ընկերների պատմելով, հիվանդանացում վատացած աղջիկներն էլ էին երեկ Հանրապետության հրապարակի ցույցի մասնակիցներ:
Հիվանդանոցում տեղեկատվություն տրամադրելու հարցում բուժաշխատողները սահմանափակ էին: Կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը բարկացած հորդորեց շատ հարցեր չտալ, հակառակ դեպքում կվիճի մեզ հետ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































