Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնացավ ամենահարուստ փեսացուն

Մայիս 20,2012 22:43

Աշխարհի ամենահարուստ փեսացուներից եւս մեկը հրաժեշտ տվեց իր «ազատ» կյանքին. մայիսի 19-ին Facebook -ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը ամուսնացավ իր վաղեմի ընկերուհու` Պրիսցիլա Չանի հետ:  Ըստ Associated Press-ի՝ Մարկը շատ համեստ հարսանիք է կազմակերպել իր սեփական տանը, եւ հյուրերը նախապես չեն էլ իմացել, որ մասնակցելու  են հարսանեկան արարողության:

Նշվում է, որ Մարկն իր կնոջ հետ ծանոթացել է 2004 թվականին: Պրիսցիլան առանձնապես գեղեցիկ արտաքին չունի, ու չի էլ հետեւում միլիարդատերերի  օրինակին, նա պլաստիկ վիրահատությունների չի ենթարկվում, որ գեղեցկացնի, շտկի արտաքինն ու մարմնի բարեմասնությունները…  Հենց այդ պատճառով էլ, Մարկը ամուսնացել է ամենասովորական տնային տնտեսուհու արտաքին ունեցող աղջկա հետ` խոստովանել է Facebook -ի սեփականատերը:

Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031