Տավուշի մարզի Կողբ գյուղի 78-ամյա բնակիչ Վահան Երկնափեշյանն արդեն 3 տարի, ամառ թե ձմեռ, գիշերում է իր տան բաց պատշգամբում: Կինը՝ 70-ամյա Լիդան պատմում է, որ ամուսինը դրանից առաջ էլ, մինչեւ հունվար ամիսը, դրսում էր քնում: Վահանն ասում է.
 – Ձմռանը անկողնուս կողքին դրված բաժակում ջուրը սառչում է, սակայն դրսում օդը մաքուր է, ես ինձ լավ եմ զգում: Երեկոյան ժամը 10-ին քնում եմ, 6-ին՝ արթնանում, առավոտյան լավ ախորժակ եմ ունենում:
– Ձմռանը անկողնուս կողքին դրված բաժակում ջուրը սառչում է, սակայն դրսում օդը մաքուր է, ես ինձ լավ եմ զգում: Երեկոյան ժամը 10-ին քնում եմ, 6-ին՝ արթնանում, առավոտյան լավ ախորժակ եմ ունենում:
Երեք զավակների հայրը 53 տարի շարունակ Ռուսաստան արտագնա աշխատանքի է գնացել, այնտեղ պատ է շարել, ծեփագործ, հանքափոր աշխատել: Չնայած տարիքին, նա առողջ ու առույգ է, խոտ է հնձում, կարտոֆիլ մշակում, հոնի երկու այգի ունի: Վահանն իր առանձնատան բակում 18 տոննանոց ջրավազան է սարքել, անցյալ տարվա նոյեմբերի 20-ին այնտեղ լողացել է: Արդեն 10 օր է՝ լողավազանում լողանում է:
Կարդացեք նաև
 Կողբում Վահան Երկնափեշյան անուն-ազգանունով մի քանի հոգի կա, տարբերելու համար նրան «շեկ Վահան» են կոչում: Շիկահեր  լինելու պատճառով  Ռուսաստանում հայերը շատ անգամ են նրան ռուսի հետ շփոթել: Վահանն այդ առթիվ զվարճալի դեպքեր է հիշում: Արդեն 20 տարի տարբեր  խորհրդանիշ- կրծքանշաններ է հավաքում, շուրջ 600 նշաններով հավաքածու ունի:

Աշխատասեր, շինարար կողբեցին իր քրիտինքով, միայնակ եռահարկ մեծ առանձնատուն է կառուցել, ամեն օր եռանդով աշխատում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ