Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ. «Եթե մի հատ կրակեցին, տասը ստանալու են»

Հունիս 06,2012 12:09 Share

«Միջազգային հանրությունը աչք է փակում Ադրբեջանի այսպիսի գործողությունների վրա, քանի որ գիտեն, որ այն չի վերածվի պատերազմի, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի»,- այսօր հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը և շարունակեց. «Իրադրական կայունացման միակ գործոնը մեր բանակն է: Իսկ եթե հույսներս դնենք դրսի արձագանքին, Ադրբեջանը կհամոզվի իր անպարտելիության մեջ և կդառնա ավելի լկտի»:

Դառնալով ՀԱՊԿ-ի միջամտությանը՝ պարոն Ջամալյանը նշեց, որ դրա պահը չէ, քանի որ մեր բանակը լիովին ի զորու է վերահսկելու իրավիճակը:

Դ. Ջամալյանի կարծիքով՝ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները ապտակ են նաև միջազգային կազմակերպություններին:

Պարոն Ջամալյանը մարտական է տրամադրված: Նա նշեց. «Ադրբեջանում պետք է վստահ լինեն, որ եթե մի հատ կրակեցին, տասը ստանալու են» : Հարցին՝ արդյոք դիվերսիոն գործողությունները կապվա՞ծ էին Քլինթոնի այցի հետ և նախօրոք ծրագրված, ռազմական փորձագետը պատասխանեց. «Հայտնի է, որ այստեղ պայքար է մղվում գերտերությունների դիրքերի ամրապնդման համար, ուստի տեսականորեն կարելի է դրանք կապել իրար հետ»:

Դառնալով ՀՀ ԱԳՆ-ի գործողություններին ու քայլերին՝ Դ. Ջամալյանը նկատեց. «Պետք է նախաձեռնողական մոտեցում ցուցաբերել, ԱԳ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, սակայն միայն հայտարարությամբ չէ, որ պետք է սահմանափակվել: Մենք նախաձեռնողական պիտի լինենք նաև դեսպանատների աշխատանքը ակտիվացնելու, տարբեր միջազգային հանրային շրջանակների հետ աշխատելու առումով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930