Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան

Հունիս 06,2012 14:03 Share

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Էյմոն Գիլմորը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան։

Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը, Գիլմորը Երեւանում կլինի հունիսի 11-12-ը, Թբիլիսիում` հունիսի 12-13-ը, եւ Բաքվում` հուլիսի 13-14-ը։

Նախատեսվում են ԵԱՀԿ-ի գործող նախագահի հանդիպումները երեք պետությունների ղեկավարների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու տարածաշրջանում կազմակերպության աշխատանքին առնչվող հարցեր։

Էյմոն Գիլմորը այցի ընթացքում քննարկելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը եւ 2008 թվականի ռուս – վրացական պատերազմին հաջորդող իրավիճակին առնչվող հարցեր, քանի որ, ինչպես նշված է հաղորդագրությունում, «ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների երկարատեւ լուծման ուղղությամբ առաջընթացը ԵԱՀԿ-ի իռլանդական նախագահության կարեւոր առաջնահերթություններից է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930