Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարությունից չեն հերքում Կարմիր Խաչի աշխատակիցների ուղղությամբ կրակելու լուրը

Հունիս 06,2012 15:12 Share

Երեկ երեկոյան, ժամը 17:30-ի սահմաններում, Այգեպար գյուղի մոտ ադրբեջանցիները կրակ են արձակել Ադրբեջանից Հայաստան եկած Կարմիր Խաչի ներկայացուցիչների վրա: Այս մասին, այսօր «Արմատ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց  Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ, ԵՊՀ դասախոս Ռուբեն Աբրահամյանը: Նրա տեղեկություններով, հարձակման արդյունքում զոհեր կամ վիրավորներ չեն եղել.«Նրանք եկել էին Այգեպար գյուղ, որ ծանոթանան ինչպես է տեղի ունեցել դեպքը ամսի 1-ին, երբ վիրավորել են գյուղացուն ու հենց գյուղի մեջ կրակ է բացվել»:

Պարոն Աբրահամյանի խոսքերով, Տավուշի սահմանամերձ գյուղերը հիմնականում անմշակ են , որովհետեւ գյուղացիները վախեցած են: Պարոն Աբրահամյանն ասաց, որ հատկապես Տավուշում, կրակոցները միշտ են լինում, պարզապես հիմնականում չեն լուսաբանվում:

Պաշտպանության նախարարությունից  երեկ Կարմիր Խաչի ներկայացուցիչների ուղղությամբ արձակված կրակոցների մասին Aravot.am-ին ասացին, որ հստակ չեն կարող ասել, թե այդ ժամին Այգեպարում եղե՞լ են կրակոցներ, թե՝ ոչ: Մամուլի խոսնակ Մուշեղ Աղեկյանն ասաց, որ երեկ տարբեր ժամերի ու տարբեր վայրերում հնչել են կրակոցներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930