Լրահոս
Օրվա լրահոսը

Արշավ դեպի Ամուլսար-Ջերմուկ

Հունիս 06,2012 18:54 Share

Հանքարդյունաբերության ծանր ձեռքերն արդեն հասել են Ջերմուկ: Շուտով լրանում է Բնապահպանության նախարարությանը ներկայացված  ՇՄԱԳ-ի 120 օրյա ժամկետը, որով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման լիցենզիան կամ կտրվի, կամ կմերժվի: Այդ մասին փոխանցում է «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը՝ տեղեկացնելով նաեւ, թե այս առիթով անցյալ շաբաթների ընթացքում  «Ջերմուկի  զարգացման կենտրոն» ՀԿ-ի  կողմից  հրավիրվել էին փորձագետներ, ովքեր իրենց  բացասական մասնագիտական դիրքորոշումն  են հայտնել ՇՄԱԳԻ-ի վերաբերյալ:

«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը որպես բողոքի նշան կազմակերպում է ուսուցողական-ճանաչողական արշավ և կոչով դիմում է բոլորին միանալ արշավին: Կոչ ենք անում բոլորին  միանալ մեզ և տեր կանգնել ազգային հարստությանը, քանզի սա պայքար է Սևանա լճի, երկու խոշոր ջրամբարների, ռազմավարական նշանակություն ունեցող թունելի, ողջ Սյունիք և Վայոց Ձոր մարզերի գյուղատնտեսության, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի ազգային հարստության և այն մարդկանց առողջության համար, ում կյանքն ու առողջությունը դրված է կասկածի տակ տվյալ տարածքում 100 տոննա ուրանային պաշարների պատճառով:

1. Մենք պահանջում ենք վերանայել բոլոր կայացված որոշումները,  և ազդակիր համայնք ճանաչել  Ջերմուկը:

2. Նախապատվություն տալ Ջերմուկ ազգային պարկի ստեղծմանը և բացառել որևէ կազմակերպության  կողմից  որևիցե  հանքարդյունաբերական գործունեություն:

Արշավի ընթացքում ինքներդ կտեսնեք Որոտան գետը, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարները,  կվայելեք  Ջերմուկի տաք ջուրը և կտեսնեք Ամուլսարի իրական պատկերը:

Հունիսի 9-ին, ժամը 09:30 մետրոյի Բարեկամություն կայարանից բոլորս կշարժվենք դեպի Ջերմուկ: Ճանապարհին մեզ կմիանան Եղեգնաձորի և Վայքի երիտասարդները ու մտահոգ քաղաքացիները,  Ջերմուկի բնակիչները:
Ցանկացողները գիշերը կմնան վրանային ճամբարում, իսկ առավոտյան կվայելեն սունկ հավաքելու հաճույքն ու սնկային խորովածը:
Մյուսները նույն օրը` երեկոյան ժամը 20:00 – 21:00, կվերադառնան Երևան:
Հարկավոր է տաք հագնվել, վերցնել սնունդ և ֆոտոխցիկ, ցանկալի է ունենալ քնապարկ: Պատրաստ եղեք քայլարշավին: Վրաններ կարող եք բերել` կտրամադրվեն նաև մեր կողմից: Ուղեվարձը 2000 դ.(https://www.facebook.com/events/241186962659284/?notif_t=plan_user_joined)»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930