Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող ռազմական բժիշկ Վահե Ավետյանի վիճակը մնում է ծանր. Aravot.am-ի հետ զրույցում հայտնեցին հոսպիտալի բժիշկները: Մեր այցելության պահին, բժիշկները պայքարում էին Վահեի կյանքի համար:
Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն վարկածը, որ, նախօրեին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը եղել այն, որ Վահե Ավետյանը եւ բժիշկ Արտակ Բայադյանը ցանկացել են «Հարսնաքարի» ռեստորան մտնել սպորտային հագուստով, ինչն էլ հարուցել է օբյեկտի «ախրանայի» զայրույթը:
Վեճն այն աստիճան է թեժացել, որ հասել է դաժան ծեծկռտուքի, ինչի արդյունքում երիտասարդ բժիշկները ծանր վիճակում տեղափոխվել են հոսպիտալ:
«Հարսնաքարը» պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: