Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները հաշմանդամ երեխաների հետ դպրոց են հաճախում` մասնագետների պակասության պատճառով (Տեսանյութ)

Հուլիս 10,2012 15:24

Այսօր «Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը «Ծնողները՝ ծնողներին» թեմայի շուրջ 4-րդ համագումարն էր կազմակերպել, որտեղ քննարկվեցին ներառական կրթության խնդիրները: Համագումարին մասնակցել են նաեւ ծնողներ, որոնք անձամբ բախվելով խնդիրների հետ, իրենց փորձով կիսվեցին, թե ծնողն ինչ պետք է անի, որպեսզի հաշմանդամ երեխային դպրոցն ու առհասարակ հասարակությունը լիարժեք ընդունի:

Ծնողներից մեկի ներկայացմամբ՝ շատ հաճախ հաշմանդամ երեխաների համադասարանցիների ծնողներն են խտրական վերաբերվում հաշմանդամներին, իսկ այդ վերաբերմունքն իրենց երեխաներն արտահայտում են նաեւ դպրոցում: Չնայած դրան, հաշմանդամ երեխաների ծնողներն իրենք էլ ակտիվ մասնակցում են դպրոցական դասերին եւ ամեն ինչ անում, որպեսզի հաշմանդամ երեխաները հանրակրթական դպրոցներում կաշկանդված չզգան եւ չտուժեն առաջադիմության հարցում:

Սրբուհի Բունիաթյանի 11-ամյա Հակոբիկը, որը տեղաշարժման եւ լսողական խնդիրներ ունի, հաճախում է թիվ 150 հանրակրթական դպրոց:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սուսաննան վստահեցրեց, որ համադասարանցիներն օգնում են իր երեխային  մոտենալ գրատախտակին, տեղաշարժվել: Ծնողի պատմելով` չնայած հանրակրթական դպրոցի ներառական բաժնում կան մասնագետներ, որոնք զբաղվում են հաշմանդամ երեխաների հետ, բայց, այնուամենայնիվ, մասնագետները քիչ են, եւ ծնողը ստիպված է լինում ամբողջ օրն անցկացնել դպրոցում. «Շատ կուզենայի՝ մորը փոխարինող մասնագետներ շատ լինեն, որպեսզի վստահաբար թողնեի դպրոցում ու ես գնայի աշխատելու»: Տիկին Սուսաննայի ներկայացմամբ`Հակոբիկը 8 ամսականում` բժշկի սխալ պատվաստման հետեւանքով առողջական խնդիրներ է ձեռք բերել, որը վերականգնելու համար ստիպված են երկար տարիներ պայքարել:

Ծնողը հաշմանդամ երեխաներին վերաբերող խնդիրներից առանձնացրեց նաեւ վերականգնողական կուրսերը, որին մասնակցելու համար հերթագրվում են եւ տարվա մեջ ընդամենը մեկ անգամ են կարողանում օգտվել անվճար վերականգնողական բուժօգնությունից: Մինչդեռ արդյունք ունենալու համար, վերականգնողական կուրսերը պետք է պարբերաբար լինեն, եւ ծնողները ստիպված դիմում են վճարի ծառայությունների. «Այ եթե մենք արտասահմանում լինեինք, հաստատ նման խնդիր չէր լինի, այնտեղ այս խնդրին շատ լուրջ են մոտենում եւ բարձր մակարդակով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031