Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով կիրակի օրը անսպասելի այց է կատարել ավելի քան 170 մարդկային կյանքեր խլած Կուբանի ջրհեղեղից տուժած տարածաշրջան, կշտամբել է տեղական իշխանություններին՝ բնակչությանը վտանգի մասին չնախազգուշացնելու, իսկ աղետից հետո անհրաժեշտ փրկարարական աշխատանքներն ու առաջին օգնությունն ուշացնելու համար։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ ջրհեղեղի մասին բնակչությանը չնախազգուշացրած պաշտոնյաները կհայտնաբերվեն եւ կպատժվեն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: