Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ ԲՀԿ-ՀՀԿ գործարքի մասին. « Չի կարող նման բան լինել»

Հուլիս 20,2012 23:21

«Հիմարություն»,- ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն իրար հետ գործարք են կնքել՝ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության շուրջ:

Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ԲՀԿ-ն ասել է՝ դու սառեցնում ու քնեցնում ես «Սիվիլիթասի» գործը, ես քնեցնում եմ արտահերթ նստաշրջանի ստորագրահավաքն ու ձախողում այն:

Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ «Սիվիլիթասի» գործը առաջ չի գնում, դա կապ ունի՞ Ձեր կարծիքով արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը ձախողելու հետ եւ ինչքանո՞վ է հավանական այդ գործարքը՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես իսկապես դա ուղղակի հիմարություն եմ համարում, չի կարող նման բան լինել: Ես չգիտեմ զուգադիպել է, թե չէ, բայց ես ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031