Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ երգչուհին մաքուր բնություն է ուզում

Օգոստոս 01,2012 21:27

Հուլիսի 21-ից 25-ը Թեղուտի անտառում տեղի ունեցած Էկոկրթական վրանային ճամբարին էր մասնակցում նաև Երևանի Պետական Կոնսերվատորիայի ուսանողուհի Նուարդ Ստեփանյանը: Նա իր գեղեցիկ ձայնով մի երգ նվիրեց Թեղուտի անտառին և կիսվեց մեզ հետ իր տպավորություններով ճամբարից:

Նուարդը ճամբարի մասին իմացել է Հրայր Սավզյանի ֆեյսբուքյան էջից, հետաքրքրվել է ու միանգամից զանգահարել, որպեսզի իմանա մասնակցության պայմանները: Սպասելիքները մեծ էին և նրանք արդարացան: Նուարդը նոր ինֆորմացիա ստացավ էկոլոգիայի և քաղաքացիական շարժումների մասին: Երգչուհին գոհ էր կազմակերպիչներից, նրա խոսքերով բոլոր հինգ օրերը հագեցած էին և բեղուն: Էկոկրթական ճամբարի ընթացքում նա նոր գիտելիքներ ստացավ և կարողացավ Թեղուտի հիմնախնդրին նայել իրավաբանական և քաղաքական տեսանկյունից:

Նուարդի կարծիքով, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը չպետք է շահագործվի, որովհետև մարդկային կյանքը առաջնային է:

«Եթե ինչ-որ բան վտանգում է այն, ապա դրա աշխատանքը պետք է կասեցվի, իսկ Թեղուտի հանքը, եթե այսօր մենք շահագործենք, ապա կվտանգենք ոչ միայն մեր, այլեւ վաղվա սերնդի առողջությունն ու ապահովությունը: Սովետական Միության ժամանակ էլ են հանքեր շահագործվել, բայց չափի մեջ և խնայողաբար, որովհետև այն ժամանակ պետության ղեկավարությունը մտածում էր ապագայի մասին, այլ ոչ թե միայն ներկայի և արագ շահույթ ստանալու մասին»,-ասում է նա:

Նուարդը մասնակցում է քաղաքացիական նախաձեռնություններին, բացի Թեղուտից, մասնակցել է նաեւ Խոսրովի անտառի պահպանության համար մղվող պայքարին: Էկոլոգիան ապագա երգչուհու համար շատ մեծ նշանակություն ունի, նա չի կարող կեղտոտ մթնոլորտում երգել ու գոյատևել, նրա գործիքը հենց նրա մեջ է գտնվում, դա կոկորդն է, իսկ եթե շրջակա միջավայրը մաքուր չի, ապա նրա երգելը շատ դժվար կլինի, հնարավոր է կեղտոտ օդը իր հետ բերի առողջական խնդիրներ, որոնց պատճառով ձայնը կփչանա և նա այլևս չի կարողանա երգել:

 

Սամվել Կիրակոսյան` Երիտասարդ երգչուհին մաքուր բնություն է ուզում (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031