Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովի դեմ դիմումն էլ մերժվեց

Օգոստոս 31,2012 16:32

Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր 2 ժամից ավելի տեւած դռնփակ նիստից հետո մերժեց վարույթ ընդունել օրակարգում ընդգրկված 2 հարցերը:
Դրանցից մեկը քաղաքացի Արթուր Զադոյանի, մյուսը` «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության դիմումի քննությանը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի անդամ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` Արթուր Զադոյանի դիմումը մերժվեց վարույթ ընդունել, քանի որ այն քրեական գործ էր ու Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա չէ: Բացի այդ, հանձնաժողովը հաշվի է առել այն հանգամանքը, որ դիմումում ներկայացված դեպքը տեղի է ունեցել մինչեւ ԱԺ կանոնակարգի՝ պատասխանատվություն սահմանող կամ պատգամավորի իրավական վիճակը վատթարացնող համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելը:

Արծվիկ Մինասյանը կարծում է, որ թեեւ ինքն ու Էդուարդ Շարմազանովը ոչ հակաօրինական գործողություն չեն կատարել ու նրանց վարքագիծը չի խախտել ոչ Սահմանադրության նորմերը եւ ոչ էլ Էթիկայի կանոնները, սակայն նման դիմումի քննությունն անհրաժեշտ էր. «Որպեսզի եւ ճշմարտությունը, եւ հանրության առաջ հստակ գնահատակ հնչեցի Էթիկայի հանձնաժողովը, թե ի վերջո երբ պատգամավորն իր կարծիքն արտահայտում է, արդյոք խախտում է որեւէ օրենք, թե ոչ, եւ թե արդյոք պատգամավորը պետք է նման գործերով զբաղվի, թե ոչ»:

Էթիկայի հանձնաժողովի անդամ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքն անձամբ կողմ է եղել, որ «DIY» ակումբի հարցն ընդունվի վարույթ, մյուսի դեպքում` ձեռնպահ է եղել. «Խնդիր կա ժամկետների հետ կապված, քանի որ Արթուր Զադոյանի դիմումում նշված դեպքը տեղի է ունեցել օրենքի ընդունումից առաջ եւ հետեւաբար չեն կարող քննարկման առարկա դառնալ»:

Հանձնաժողովի անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինայնն էլ նշեց, որ ինքը կողմ է եղել Արթուր Զադոյանի դիմումի ընդունմանը. «Ինձ համար շատ ցավալի է, որ Էթիկայի հանձնաժողովը քաղաքացու առաջին դիմումն առանց քննարկումը մերժեց: Ես կարծում եմ, որ սա ամենեւին էլ լավ նշան չէ հանձնաժողովի գործունեության առումով, քանի որ հանրությունը պետք է տեղեկանար բոլոր հիմնավորումներին»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031