Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» համագործակցությունը Քեմբրիջի համալսարանի հետ

Սեպտեմբեր 03,2012 20:17

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» Քրեաբանության կիրառական
հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնը վերջերս սկսել է համագործակցել
գիտահետազոտական բնագավառում Քեմբրիջի համալսարանի Քրեաբանության ինստիտուտի
հետ: Այդ համաշխարհային հեղինակություն վայելող կառույցի տնօրեն պրոֆեսոր
Ֆրեդերիկ Լոզելն համաձայն «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն
պարոն Արտաշես Ջավադյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության 2012 թվականին
օգոստոս ամսվա ընթացքում արդեն իսկ նվիրատվության կարգով ուղարկել է
Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնին մի շարք
կարևոր նյութեր` հոդվածներ, կատարված հետազոտությունների արդյունքներ և
գրքեր: Տրամադրված նյութերը հիմնականում վերաբերվում են անչափահասների
շրջանում բռնությամբ կատարված հանցագործությունների ուսումնասիրությանը և
դրանց կանխարգելման մեխանիզմների մշակմանը: Տրամադրված նյութերում նաև
նկարագրվում են քրեաբանության ոլորտում հետազոտությունների անցկացման տարբեր
մեթոդներ, որոնցից առավել քննարկվում են մետա-անալիզի կիրառման
առանձնահատկությունները:
Ներկայումս Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական
կենտրոնի անձնակազմը կատարում է այդ նյութերի թարգմանություններ և մանրակրկիտ
ուսումնասիրություններ նպատակ ունենալով վերջիններումս նկարագրված առաջավոր
փորձը հնարավորինս արագ ներդնել ամենօրյա աշխատանքներում:
Համագործակցությունը շարունակվում է:
ՓԱԲ-ի մամուլի քարտուղար Լանա Մշեցյան      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930