Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական կրքեր Վայոց ձորի Ելփին համայնքում

Սեպտեմբեր 21,2012 10:59

Ինչպես Հայաստանի մի շարք համայնքներում, այնպես էլ Վայոց Ձորի Ելփին համայնքում սեպտեմբերի 23-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որտեղ համայնքապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ. գործող գյուղապետ Խորեն Ավետիսյանը  և 63-ամյա Աշոտ Հովակիմյանը:

Վերջինս թեպետ ծնունդով Ելփինից է, սակայն երբեք այնտեղ չի ապրել: Մինչդեռ իր նախընտրական ծրագրում նշել է, որ ապրում է Ելփին համայնքում, ծանոթ է բոլոր առկա խնդիրներին և պատրաստ է ազգաբնակչության հետ միասին լուծում տալ դրանց:

Եվ այժմ որոշելով դառնալ գյուղապետ, ազգաբնակչության վստահությունը «շահելու և ուշադրությունն իր վրա պահելու» համար ջանք ու եռանդ չի խնայում հերյուրանքներ ու կեղծ ապատեղեկատվություններ  տարածելով,  քննադատել, փնովել ու վիրավորելով գործող գյուղապետին ու նրա աշխատակազմին:

Պարոն Ավետիսյանը համայնքի  բյուջեն խեղաթյուրված տարբերակով ներկայացրել է ազգաբնակչությանը, որտեղ նշել է որ 10մլն. 480հազար դրամ տրվել է աշխատավարձ, սակայն իրականում 8 ամիսների համար աշխատավարձը կազմում է 6.640մլն դրամ, որն էլ ժամանակին գյուղապետարանը վճարել է աշխատողներին: Չի մոռացել նշել նաև որ համաձայն գործող օրենսդրության՝ գյուղապետը պետք է տարին մեկ անգամ համայնքի ազգաբնակչության առջև հաշվետու լինի, սակայն  մոռացել է, որ դպրոցն ավարտելուց հետո ինքն ապրել է Հայաստանի տարբեր բնակավայրերում բացի իր ծննդավայրից: Ներկայացված է նաև, որ 7մլն 574հազար դրամ ծախսվել է ապրանքների գնման և ծառայությունների համար, բայց դրա համար գյուղապետարանը, փաստացի ծախսել է ընդամենը 2.6մլն դրամ: Տարածած տեղեկատվության մեջ պարոն Ավետիսյանը չի մոռացել նշել որ, իր թվարկած մանրամասները տեղադրված են ինտերնետում, սակայն չի նշել որևէ աղբյուր, որտեղ հնարավոր կլիներ ստուգել նրա ասածները:

iregion

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930