Լրահոս
Օրվա լրահոսը

Մինասի որմնանկարի վերականգնումը կիսատ է մնացել

Հոկտեմբեր 10,2012 20:53

Հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնումն ավարտին չհասավ: Իտալացի մասնագետները հեռացել են, քանի Գյումրու քաղաքապետարանը խոստացած գումարի մի մասը չի տրամադրում:

«Մենք պետք է շարունակեինք աշխատանքները՝ որմնանկարները քաղաքապետարանի շենք փոխադրելու։ Վերջնական վերանորոգման աշխատանքներ պետք է այնտեղ կատարվեին, բայց չարվեց։ Իտալացիները այսօր գնացել են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի տնօրեն Ազատ Թովմասյանը։

Դեռևս փետրվարի 2-ին Գյումրու քաղաքապետարանի և «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի միջև կնքվել էր պայմանագիր մեծանուն նկարչի ամենամեծ որմնանկարը՝ «Հայկական հովվերգությունը» վերեկանգնելու համար:

Աշխատանքների ավարտից հետո այն պետք է տեղափոխվեր Գյումրու քաղաքապետարան: Վերականգնման համար նախատեսված 55 մլն դրամի մի մասը պարտավորվել էր վճարել հենց Գյումրու քաղաքապետարնը:

«Այսօր, երբ մենք համարյա ավարտում ենք աշխատանքները, 6 մլն դրամ պակաս է վճարված, ինչպես նաև ևս մոտ 6 մլն դրամ իրենց կողմից չկատարված աշխատանքների դիմաց, որը կատարել ենք մենք՝ հետագայում ստանալու ակնկալիքով»,-ասաց հիմանդրամի տնօրենը։

Ազատ Թովմասյանի խոսքերով՝ քաղաքապետարանը գումարը վճարելուց չի հրաժարվում, բայց չի էլ վճարում եւ պատճառաբանում է՝ գումար չկա։ Խնդրի մասին Հիմնադրամը տեղյակ է պահել Կառավարությանը եւ Մշակույթի նախարարությանը: Պատասխան դեռևս չկա։

«Դատական պրոցեսներ առայժմ չենք ձեռնարկում, որովհետև իրենք հիմա էլ ասում են, թե մոտ ժամանակներս կվճարեն և մենք այդ աշխատանքները կկատարենք»,- ասաց Ազատ Թովմասյանը։ Սակայն եթե նույնիսկ Գյումրու քաղաքապետարանը գումարը վճարի այս ամսվա ընթացքում, ապա իտալացի մասնագետներն այլեւս հետ չեն գա։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031