Լրահոս
Օրվա լրահոսը

Գետահովտցիները վաղը Երեւանում բնապահպանական ակցիա կկատարեն

Հոկտեմբեր 10,2012 22:43

Հոկտեմբերի 10-ին Տավուշի  մարզի Գետահովիտ գյուղի տարածք, «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման գոտի են այցելել Հայաստանի բնապահպան  ակտիվիստները:

Իջեւանի «Օրհուս» կենտրոնի համակարգող  Գագիկ Աղբալյանից տեղեկացանք, որ ակտիվիստները տեղում համոզվել են, թե բնապահպանական ինչ խնդիրներ է առաջացրել  փոքր ՀԷԿ-ի շինարարությունը:  Բնապահպանները հանդիպել են ՀէԿ-ը կառուցող «Մեգաէներջի» ՍՊԸ տնօրեն  Երեմ Սարգսյանի հետ, նրանց  միջեւ խոսակցության ժամանակ կրքերը մի պահ բորբոքվել են: Բնապահպան ակտիվիստներն  այդ տարածքում  տեսել են եռակցողների, շինարարության աշխղեկին, ինչից  կարելի ենթադրել, որ չնայած հողահատկացման եւ շինթույլտվության բացակայությանը,   փոքր ՀէԿ-ի շինարարությունը շարունակվում  է :   Շինարարության գոտուն կից արջատխլենու  պուրակն է, որը պետք է ունենա իր բուֆերային գոտին: Գետահովիտ գյուղի բնակիչները մտադիր են վաղը Երեւանում բնապահպանական ակցիա կատարել,  խնդրի վերաբերյալ հանդիպում ունենալ  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ:

 

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031