Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ալի Հասանովին

Նոյեմբեր 10,2012 14:10

Նախօրեին տրամաբանությունից զուրկ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը` մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կուժեղացնի ճնշումը ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահների, այդ թվում` ԱՄՆ-ի վրա:

Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը.“Այս հայտարարությունը եւ մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության օրեցօր լկտիացող պահվածքը: Արցախից արեւելք ընկած երկրի ավտորիտար իշխանություններն այն աստիճան են գլխապտույտի մեջ ընկել Բաքվի նավթադոլարներից, որ իրենց իրավունք են վերապահում վերջնագրեր ներկայացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին:

Կարծում եմ, ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը շատերին կհիշեցնի ռուս հայտնի առակագիր Իվան Կռիլովի “Փիղն ու շնիկը”…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930