Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրտուալ «հայրենասերներ»-ից մինչև copy past

Նոյեմբեր 11,2012 16:04

Նորություն չէ, որ մի փոքրիկ լուրն էլ ֆեյսբուքում լայն քննարկման է ենթարկվում, վատն առավել ևս: Գագիկ Մկրտչյանն էլ հենց դրա դեմ է բողոքում. «Չեմ հասկանում մեր զինվորի մահվան ողբերգական լուրն անընդհատ Ֆեյսբուքում պտտեցնելու մարմաջը: Արդեն տարբեր վարիացիաներով մի 30 անգամ կարդացել եմ: Լավ, կայքերում դրեցիք՝ հասկացանք, հասկացանք, որ «հրատապ» լուրը հասցրիք ընթերցողին, հերի՞ք չի…», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Ֆեյսբուքն այնքան է մեզ կապել իրեն, որ ոմանք դարձել են նույնիսկ վիրտուալ «հայրենասերներ»: Ռոբերտ Մելքոնյանն էլ կարծում է, որ այդպիսի մարդիկ հիմա ավելի շատ են, քան մոծակները շոգ ու խոնավ եղանակին. ծանոթանալով լրատվամիջոցների, հատկապես սոցիալական կայքերի գրառումներին ու մեկնաբանություններին` համոզվում եմ, որ մեր հասարակական կյանքում սաղմնավորվում են ազգային սնապարծությունը, ազգայնամոլությունը (չշփոթել հայրենասիրության հետ) եւ ազգային բացառիկության գաղափարները, տրամադրվածությունները, հատկապես երիտասարդության մոտ: Կեղծ, ձեւական, ցուցադրական, վիրտուալ «հայրենասերները» հիմա ավելի շատ են, քան մոծակները շոգ ու խոնավ եղանակին», – գրել է նա:

Շաբաթվա ընթացքում անդրադարձ է եղել նաև Copy past-ին՝ բոլոր իմաստներով: «Երևի բոլորս ենք նկատել, որ որոշ կայքերում մկնիկի աջ սեղմակը չի աշխատում: Դա նշանակում է, որ կայքի սեփականատերը իր բլոգը հատուկ կոդերի կամ ինչ-որ ծրագրերի օգնությամբ արգելափակել է: Քանի որ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծ մասը համացանց է մտնում Google Chrome բրաուզերով, չգիտի, որ Այդ արգելափակված կայքերից կարող եք նյութ Copy անել, ասենք, Mozila, Opera, Safari բրաուզերներով: Այսօր այդ հնարքը դիտարկեցի հայտնի կայքերից մեկի վրա և ստացվեց: Հնարքը կատարեցի Mozila դիտարկիչով և դեռ չեմ պարզել՝ կարո՞ղ ենք արդյոք նույնը անել Opera դիտարկիչով: Այսքանը…», – գրել է NarBlog-ը:

Հուսիկ Ղուլյանն էլ գրել է Հայաստանում copy-paste-ի ավանդույթների մասին. «Մեր կրթական համակարգում` նախադպրոցականից մինչև հետբուհական տիրում են режу-клею (սա սովետական copy>paste-ն էր և ներկայումս էլ կիրառվում է 60-ից անցած մի շարք «պրոֆեսորների» կողմից, ովքեր նույնիսկ MS Office չեն կարում օգտագործեն) ու copy>paste-ի ավանդույթները…Ու ասյպես, մեր երկրում copy>paste կոճակների կախարդական համակցությամբ գրքեր են լուծ տեսնում: Այո, լուծ են տեսնում, քանի որ այդ գրքերը միայն պետք են գալիս WC-ում և արևածաղիկ վաճառողներին`կուլոկ սարքելու համար…»:

Էլ ինչ copy past առանց BlogNews-ի, այս բացը լրացրել է Զոհրապ Եգանյանը՝ քննադատելով իր սիրելի կայքը. «Հարգելիներս, արդեն երկար ժամանակ է, ինչ դուք գործում եք և դարձել եք ամենաշատ հաճախելիություն ունեցող կայքերից մեկը, ինքս օրը երևի 10 անգամ այցելում եմ blognews.am, ասեմ ավելին, ամենաշատ ընթերցված և ամենաշատ գրառումներ ունեցած հեղինակներից մեկն եմ, բայց ես ուզում եմ, որ լսելի դառնան ոչ միայն կիբեր տարածության հայտնի մարդկանց խոսքերը, ինչպիսիք են Հրանտ Տեր-Աբրահամյանը, Տիգրան Քոչարյանը, Նավակ Ճոճողըը և մյուսները, այլ ավելի լսելի դառնան ավելի ապաքաղաքականացված և ավելի կենցաղային թեմաներով գրառումներ անողների մտքերն ու գրածները…», – գրել է նա:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930