Մեկ շաբաթ առաջ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում 2 տարեկան Ա. Ա.-ն ծնողների ուշադրությունից դուրս մնալով՝ ընկել է տնական օղի թորելու համար եփված, բակում թափված տաք մրգակույտի մեջ: Տղան մեծ այրվածքներով տեղափոխվել է Երեւան՝ հանրապետության այրվածքաբանության կենտրոն, որ այժմ բուժում է ստանում: Ոսկեվանի բնակիչները հայտնում են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն հետագայում հարկ կլինի պլաստիկ վիրահատություն կատարել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: