Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտում Հրաչյա Ներսիսյանի եւ ոստիկանության մարզային վարչության «քթի տակ»

Նոյեմբեր 15,2012 12:24

Իջեւանցի բլոգեր Վահագն Թամրազյանն իր լուսանկարչական ապարատով «արձանագրում է» Տավուշի մարզկենտրոնի արգահատելի երեւույթները: «ԲՄՎ»-ի տերն ավտոմեքենան կայանել է Իջեւանի մշակույթի տան մոտ, անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի արձանի առաջ, ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքի դիմաց: Վ. Թամրազյանն իր բլոգում գրել է. «Լուսանկարում պատկերված ավտոմեքենայի տերը, ով կայանել է մայթին, մեքենայի «քիթը» ընդհուպ մոտեցնելով Հրաչյա Ներսիսյանի քանդակին, հաստատ իմացել է, որ փողոցի մյուս կողմում ոստիկանության Տավուշի մարզային վարչության շենքն է: Հիմա ո՞վ է ում արհամարհում»:

Իջեւանից ստացված, չճշտված տեղեկություներով մեքենայի տերը ոստիկան է : Ոստիկանությունը հնարավորություն ունի պարզելու օրինախախտի ինքնությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930