Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացու անհավատալի պատմությունները Հայաստանում (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2012 15:13

Թուրքական ծովափին բոլորն ուրախ են` բացի ամերիկացի սենատորի որդուց: Նա տառապում է դժբախտ սիրո պատճառով: Ոչ մի բան չի կարող վերադարդնել քաղցր կյանքի համը` ո’չ ծովը, ո’չ ընկերները, ոչ էլ գեղեցիկ աղջիկները: Սակայն անսապասելի դեպքերը փոխում են նրա կյանքը: Նա հարեւան երկրից հայտնվում է Հայաստանի մի փոքրիկ գյուղում: Խոսելով տեղացիների համար անհասկանալի լեզվով` ընդունվում է որպես ադրբեջանա-թուրքական հետախույզ: Ամերիկացու մտքով անգամ անցնել չէր կարող, որ այդ դեպքերը լուրջ ազդեցություն կունենան իր կյանքում:  Դեպքերը իրականում զարգանում են ֆիլմում, որի թրեյլերը կարող եք դիտել մեզ մոտ:

«Ամերիկացու անհավանական արկածները Հայաստանում» ֆիլմը դեռ կինոէկրաններին չի հայտնվել: Այս կոմեդիկ պատմության ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է: Դերերում են` Անժելա Սարաֆյանը, Ջեյմի Քենեդին, Դեյվ Շերիդան, Բոբի Բերկմենը, Ալեքս Կալոգնոմոսը, Սերդար Կեպսինը, Մորիսա Հարբան, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը եւ Նարեկ Կապալյանը:

     

Արամ Արարատյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930