Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նախագահի փեսայի ընկերոջը կսատարի ոչ միայն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, այլև ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը

Նոյեմբեր 27,2012 18:25

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն  ու իր թիմակիցները  շարունակո՞ւմ են մնալ որպես ՀՀԿ-ականներ , թե՞ խռովել ու համատարած լքել են իշխող կուսակցության շարքերը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը երկար ժամանակ գլխավորում էր հենց  Վարդան Ղուկասյանը, սակայն «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր,  ՀՀԿ-ական Արման Սահակյանին ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ նորմալ չսատարելու, նրան պարտության մղելու  պատճառով Ղուկասյանի ձեռքից անմիջապես վերցրեցին կուսակցական այս պաշտոնը: «Վարդան Ղուկասյանը ինքը կուսակցական է, բայց ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին. թիմակից ասելով ո՞ւմ ի նկատի ունեք»,- հարցրեց  պարոն Մինասյանը: Մեր հիշեցմանը,  որ Գյումրու նախորդ քաղաքապետը ՀՀԿ-ական էր  դարձրել իր մոտ ընկերներին, քաղաքապետարանի  ու վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների` մանկապարտեզների, երաժշտական դպրոցների  գրեթե բոլոր աշխատակիցներին,  բացառությամբ կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի, ով սակայն  պարտաճանաչորեն մասնակցում էր ՀՀԿ կառույցի բոլոր միջոցառումներին, Սահակ Մինասյանն այսպես արձագանքեց. «Հունիսից մինչև էսօր մեր մարզխորհուրդը և շրջանային խորհուրդները կուսակցությունից դուրս եկող ոչ մի պաշտոնյայի դիմում չեն քննարկել, սա նշանակում է, որ ձեր ասած խավը մնում է  կուսակցության մեջ, և հիմա  դեկտեմբերի 2-ին սպասվող ընտրություններին մանկապարտեզի վարիչներ, մշակութային հաստատությունների տնօրեններ ակտիվ մասնակցություն են ունենալու, և դրա համար թիմ , որպես այդպիսին,  որակել նախորդ քաղաքապետի , որն այս կուսակցության անդամ է , ես չեմ  տարանջատում: Մեր կուսակցական գործընկերները  իրենց մասնակցությունն ունեն նոր մոտեցումներով»:

Մենք դարձյալ հետաքրքրվեցինք` արդյո՞ք  Վարդան  Ղուկասյանը ակտիվ մասնակցություն ունի կուսակցական գործերին, հաճախո՞ւմ է նիստերին, ինչ-որ բան անո՞ւմ է Հանրապետականի  համար, թե  պարզապես նրա  անուն-ազգանունը, որպես հանրապետականի,  դեռ գրանցված է կուսակցության փաստաթղթերում: «Վարդան Ղուկասյանը որպես  անձ, որպես քաղաքացի այս պահին սատարում է Արման Սահակյանին», -վստահեցրեց Սահակ Մինասյանը: Այդ ինչպե՞ս. Վարդան Ղուկասյանն արդեն ընդունո՞ւմ է իր մեղքը,  որ ինքը ԱԺ հերթական  ընտրությունների ժամանակ նորմալ չսատարեց ՀՀ նախագահի փեսայի ընկերոջը, այդ պատճառով էլ վերջինս խորհրդարան չմտավ,  իրեն  էլ պատժեցին, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն կրկնեց . «Վարդան Ղուկասյանի հետ անձամբ իմ կողմից նման խնդիր չի քննարկվել , թե սատարել է, ինչպես  է սատարել ,  ինչպես է հիմա սատարում, բայց որ հիմա նա, որպես անձ ու քաղաքացի,  սատարելու է Արման Սահակյանին, ես այդ մասին իրազեկված եմ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930