Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային պրակտիկայում կա՞ Թեղուտի նման, հանքարդյունաբերությանն օգուտ, բայց բնապահպանությանը վնասող ծրագիր

Նոյեմբեր 30,2012 15:57

Այսօր մեր երկրում հանքարդյունաբերությամբ առաջատարը Սյունիքի մարզն է: Հայաստանից հիմնականում արտահանվում են պղնձի խտանյութ, մոլիբդենի խտանյութ, ցինկ, ոսկի: Այս տվյալները հրապարակվեցին այսօր, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած «Հանքարդյունաբերությունը եւ սոցիալ տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները» թեմայով համաժողովի ժամանակ:

Համաժողովին հրավիրված էր Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի Հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոնի պրոֆեսոր Սալիմ Ալին:

Ի՞նչ դեր կարող է խաղալ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության մեջ: Այս հարցադրմանը համաժողովականները պատասխանեցին՝ հղում անելով ազգային վիճակագրական ծառայության տվյալներին: Ըստ այդմ՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը 2011 թվականին հասել է շուրջ 15.500-ի, հանքարդյունաբերությունից ստացված եկամուտն էլ կազմել է 297 միլիոն դոլար:
Ըստ վիճծառայության պատասխանատուների, արտահանման ծավալներով առաջին տեղում պղնձի խտանյութն է, որի 1 տոննայի արժեքը համաշխարհային շուկայում 2011 թ-ի տվյալներով կազմել է 2200 դոլար: Երկրորդ տեղում մոլիբդենն է, որի մեկ տոննան 2011 թվականին կազմել է 11.300 դոլար: Հայաստանից պղինձ ու մոլիբդեն ներկրող երկրների շարքում են Բուլղարիան, Շվեյցարիան ու Իսպանիան:

Համաժողովում նաեւ քննարկվեցին առողջապահական ու բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր: Բնապահպանները պրոֆեսորից հետաքրքրվեցին, թե միջազգային պրակտիկայում կա Թեղուտի նման, հանքարդյունաբերությանն օգուտ, բայց բնապահպանությանը վնասող ծրագիր: Ինչին ի պատասխան, Սալիմ Ալին հստակ պատասխան չտվեց` ասելով, որ ամեն ինչ կախված է տվյալ երկրի առանձնահատկությունից:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930