Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյանը՝ նկարչությունը թողնելու եւ բիզնեսով զբաղվելու մասին. «Գոյություն ունի նաեւ ապրելու արվեստը»

Դեկտեմբեր 09,2012 20:04

Դուք նկարիչ էիք, որը դարձել է բիզնեսմեն ու պատգամավոր: Երեխաներին ի՞նչ խորհուրդ կտաք՝ նկարի՞չ դառնան, թե՞ բիզնեսմեն: Այս հարցին ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց. «Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը: Ես իմ օրինակից խոսեմ: Դուք գիտեք, որ արվեստը զոհեր է պահանջում: Արվեստով զբաղվող մարդն ավելի ռիսկով է, քան բիզնեսով զբաղվողը, որովհետեւ կարող է  ամբողջ կյանքդ նվիրես արվեստին, վերջում հասկանաս, որ դու ընդամենը շարքային արվեստագետ ես:

Երբ հետ ես նայում, տեսնում ես՝ կյանքդ անցավ: Երբ ես նոր էի ավարտել Թերլեմեզյանը, որոշեցի, որ ավելի լավ է շարքային  չլինել, լինել հաջողված շինարար կամ բիզնեսմեն: Իսկ իմացեք՝ արցունքը մաքրում է մարդու աչքերը, իսկ արվեստը՝ հոգին: Մեզ հայտնի բոլոր արվեստներից բացի գոյություն ունի նաեւ ապրելու արվեստը, դրա մասին էլ չպետք է մոռանալ: Հոգեբանորեն ես ինքս ստեղծող եմ, ես 9-րդ դասարանից աշխատել եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31