Լրահոս
Օրվա լրահոսը

Պաուլո Կուելիո, Կարինե Խոդիկյան, Հովիկ Չարխչյան. Ո՞ր ժամանակակից հեղինակներին է ծանոթ հայ երիտասարդությունը

Դեկտեմբեր 10,2012 17:21

20-ամյա Մարիամը սիրում է բրազիլացի գրող եւ բանաստեղծ Պաուլո Կոելիոին: Ինչպես ինքն ասաց` նրա գրածները շատ հետաքրքիր են, իսկ գրքերը կարդացվում են մեկ շնչով. «Ես կարդացել եմ իր «11 րոպե» ստեղծագործությունը, որում ներկայացվում է մարմնավաճառի կյանքը, սակայն Կոելիոն չի անցնում սահմաններից եւ ներկայացնում է մարդու հոգեբանությունը»:

Անին էլ կարծում է, որ բրազիլացու գրվածքները չափից դուրս պրիմիտիվ են. «Նրա ոճը ինձ դուր չի գալիս»:
Երիտասարդները, ովքեր հետաքրքրված էին Պաուլո Կոելոյի ստեղծագործություններով, շատ էին: Նրանք ասացին, որ կարդում են բրազիլացի գրողին, որովեհետեւ ցանկանում են տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում Կոելոն, քանի որ շատ են լսել նրա մասին:
Տիգրանն էլ հավանում է ժամանակակից հայ գրող Կարինե Խոդիկյանին: Նրանից կարդացել է ընդամենը մի քանի ստեղծագործություն, բայց հավանել է. «Վերջին անգամ կարդացել եմ «Հրեշտակ ցպահանջ» ստեղծագործությունը: Հովհաննես Թեգոզյանին էլ եմ սիրում: Ճիշտ է, նա դերասան է, բայց լավ է գրում»:
Մելանյան էլ կարդում է Հովիկ Չարխչյանի ստեղծագործությունները. «Ժամանակին տարված էի Սևակով, հիմա մի քիչ եմ տարված, ու շեղվել էի Սուլամիթա գրքերի վրա (2 հատոր), ուշադրություն չէի դարձրել հեղինակին: Որտեղ լինում էի` խոսում էի նրա մասին, Հովիկ Չարխչյանի մասին, որ մենակ իրան ա հաջողվել նամականին ունենալ: Չարխչյան երկար ու բարդ է գրում , բայց ինձ դուր ա գալիս: Ունեմ նրա «Չարենցի կրակոցը», բայց իր խորհրդով պիտի կարդամ մի քիչ հասուն տարիքում: Հովիկ Չարխչյանն ինձ համար բարի մարդու իդեալ է»:
Ալբերտն էլ ռուս ժամանակակից գրող` Ալեքսանդրա Մարինինայի սիրահարն է. «Դետեկտիվներ եմ սիրում»,- նշեց նա:
Եղան երիտասարդներ, ովքեր կամ տեղյակ չէին ժամանակակից գրողներից, կամ էլ ընդհանրապես գիրք չեն կարդում:
«Ոչ մեկին չեմ սիրում: Նրանցից ոչ մեկն էլ լավը չի»,- ասում է Սյուզաննան:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31