Հայաստանն ու Ադրբեջանը ի զորու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում գտնելու, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ ոքի ձեռք չէր տալիս, բացառությամբ «բաժանիր, որ տիրես» քաղաքականությանը: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները «պետք է նստեն և լուծեն այդ խնդիրը»:
«Պետք է քաղաքական կամք դրսևորել, որպեսզի մարդիկ այնտեղ նորմալ ապրեն: Այն վառված տարածք դարձնելը ո’չ Հայաստանին է պետք, ո’չ Ադրբեջանին: Խնդրի լուծումը կա: Համոզված եմ, որ այն պետք է լինի», – ասել է Բելառուսի առաջնորդը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: