
Ռուսախոս Իսախանովը դատարան էր ներկայացել առանց թարգմանի եւ փաստաբանի եւ, ինչպես ինքն ասաց Aravot.am-ին, դրա պատճառը անվճարունակ լինելն է: «Ես դժբախտ հայ եմ: Հայերենին տիրապետում եմ բանավոր, իսկ գրավոր հայերենին չեմ տիրապետում»,- հավելեց Ա. Իսախանովը:
Նա դատարանից պահանջում էր հօգուտ իրեն ռազմական ինստիտուտից բռնագանձել ժամանակավոր անաշխատունակության թերթիկներով իրեն չվճարված 190.000 դրամը: Միեւնույն ժամանակ, Անզոր Իսախանովը դատարան ներկայացրեց նոտարի կողմից վավերացված 45 փաստաթուղթ, որով հաստատվեց, որ ռազմական ինստիտուտը եւս 5200 դրամ պետք է վճարի թոշակառու աշխատակցին:
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից դատարան էր ներկայացել ռազմաիրավական ֆակուլտետի դասախոս Մելիք Դալլաքյանը: Նա ասաց, որ գործի նյութերին ծանոթ չէ, քանի որ լիազորագիրը իրեն տրվել է այսօր: Դատարանը ողջամիտ համարեց նրա միջնորդությունը եւ հետաձգեց դատական անդրանիկ նիստը:
Կարդացեք նաև
Իրավաբան դասախոսը տեղեկացրեց, որ նախորդ իրավաբանը մահացել է սրտի վիրահատությունից, իսկ մյուս իրավաբանը հանրապետությունից բացակայում է:
Հաջորդ դատական նախնական նիստը նշանակվեց հունվարի 30-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































