Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Սերժ Սարգսյանին այլընտրանքային թեկնածու հիմա գոյություն չունի»

Դեկտեմբեր 19,2012 10:40

Հատված Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցից:

 

Ճիշտ երկու ամիս է մնացել նախագահական ընտրություններին, ինչպես ասում են՝ 96-ին շատ նման ժամանակներ են, բայց քաղաքական դաշտը ցամաք է ու ամայի։ Կա՞ այն քաղաքական գործիչը, որի շուրջ կհամախմբվեր ընդդիմությունը եւ կառաջադրեր միասնական թեկնածու, ի վերջո, հնարավո՞ր եք համարում այդ միասնությունը։

– Չի լինի։ Ես կարծում եմ, այս ընտրություններում՝ ոչ։ Սերժ Սարգսյանին  այլընտրանքային թեկնածու, որն ունի  այդ նույն չափ փորձ, եւ միեւնույն ժամանակ ետեւում կա համախմբված այդպիսի ուժ, նման մարդ հիմա

գոյություն չունի։ Տներում նստած շատ խելոք մարդիկ կան, խոսքը դրա մասին չի, այլ քաղաքական դաշտում մարդ, որի ետեւում կա մեծ քաղաքական ուժ, նաեւ փորձ եւ կարող է ընտրվել, այս պահին միայն ինքն է։

Դուք մշտապես առաջադրել եք Ձեր թեկնածությունը նախագահական  ընտրություններում, այս անգամ չե՞ք փորձելու։

– Ես անիմաստ եմ համարում, ճիշտն ասած, բայց դա առանձին հարց է։ Մենք արդեն որոշել ենք կուսակցությունով, եւ այդ որոշումը վերանայման ենթակա չէ։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31