Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Շահրամանյանն այդ ընթացքում չէր պաշտոնավարում, ուստի գումարի ճակատագրի մասին անգամ տեղեկացված չէր». Ռոման Երիցյան

Հունիս 12,2026 23:30 Share
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.
«Հարգելի՛ արցախցիներ,

Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ իրազեկում եմ, որ «Արցախֆրուտ» ՓԲ ընկերության բանկային հաշիվների արգելանքները վերացնելու դատական գործով զբաղվել եմ ես և մեր փաստաբանական գրասենյակը։

Դատարանը ընկերության գումարների արգելափակումը համարել է ոչ իրավաչափ և մեր հայցը բավարարել։ Գործով վերջնական հաղթանակն արձանագրել ենք 2026 թվականի մայիսին, երբ Վճռաբեկ դատարանը մերժել է «Արարատբանկ» ՓԲ ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։ Ըստ այդմ՝ տարածված այն տեղեկությունը, իբր գումարը կանխիկացվել է Աշոտ Դանիելյանի պաշտոնավարման 10-րդ օրը, իրականությանը չի համապատասխանում։

Գործի դրական ելքից հետո գումարի կանխիկացման և օգտագործման մասին որևէ տեղեկություն անձամբ ես չունեմ։ Կարող եմ միայն հայտարարել, որ անկանխիկ գործառույթներ իրականացնելու հնարավորություն բանկը «Արցախֆրուտ» ՓԲ ընկերությանը չէր տալիս, ուստի կանխիկացումն այլընտրանք չուներ։

Հայտարարում եմ նաև, որ «Արցախֆրուտ» ՓԲ ընկերությունը բազմաթիվ արցախցիների նկատմամբ ուներ աշխատավարձերի, դրանց հավասարեցված վճարումների և տարբեր գործարքներից բխող պարտավորություններ, ուստի փաստաբանական ծառայության մատուցումս նպատակ էր հետապնդում նաև աջակցել արցախցիներին։

Կրկնում եմ՝ թե ինչպես է օգտագործվել գումարը, տեղյակ չեմ, կարծում եմ՝ նպատակային։

Մեր կողմից ընդամենը մատուցվել է փաստաբանական ծառայություն՝ «Արցախֆրուտ» ՓԲ ընկերության տնօրենի խնդրանքով, որի հետ նախագահ Շահրամանյանը որևէ առնչություն չի ունեցել։

Ավելին՝ Սամվել Շահրամանյանն այդ ընթացքում չէր պաշտոնավարում, ուստի գումարի ճակատագրի մասին անգամ տեղեկացված չէր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930