Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգալդյանը անթույլատրելի է համարում «X գրուպ»-ի սեփականատիրոջ արարքը

Հունվար 16,2013 11:52

«Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի դեմ։ Դատական հայցը վարույթ է ընդունվել եւ կքննվի Արաբկիր-Քանաքետ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողուհու՝ իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին Խաչատրյանը պատասխանել էր. «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց։ Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտատկա ես, էդ էլ կարաս գրես»։ Դրանից հետո լրագրող Ս. Գրիգորյանը եւ «Ժողովուրդ» օրաթերթը Խաչատրյանից պահանջում են վիրավորելու համար ներողություն խնդրել։

 

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարի վարքը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ որոշում պետք է կայացնի դատարանը։

ՊԱՏԱՍԽԱՆ. Անթույլատրելի եմ համարում լրագրողների նկատմամբ նման անպատվաբեր մոտեցումները կամ այն քայլերը, որոնք չեն տեղավորվում ո՛չ օրենքի, ո՛չ էլ կոռեկտության, էթիկայի շրջանակներում։ Մենք պետք է հասկանանք եւ ընդունենք մի բան, որ լրագրողներն իրենց աշխատանքն են իրականացնում, եւ որպես քաղաքացի, որպես մարդ, ինչպես յուրաքանչյուր անձի, այնպես էլ լրագրողի դեպքում պետք է լինել կոռեկտ եւ հարգել նրա մարդկային արժանապատվությունը։ Ճիշտ է, կան դեպքեր, երբ լրագրողներն են կոռեկտության սահմանից դուրս գալիս, բայց սա ընդհանուր մոտեցման հետ կապ չունի։ Միմյանց պետք է հարգենք, եւ այդ երեւույթը, որը տեղի է ունեցել, ուղղակի անթույլատրելի է։

Մհեր ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար

 

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031