ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն այսօր առավոտյան ձերբակալվել էր Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) (3 դրվագ)։
Ռուբեն Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը, ֆեյսբուքի իր էջում նշել էր, որ հոր դատը տեղի կունենա 19:00-ին՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































