Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ «Առավոտ»-ին

Հունվար 16,2013 13:16

«Առավոտ» անունը կրող օրաթերթը (իրականում, իհարկե, Արամ Աբրահամյանը, քանի որ դա, անշուշտ, «Մարդ-օրաթերթ» շարքից է) իր խմբագրականում հանդես է եկել «Կլինի արդյոք մոլորակների շքերթ» վերտառությամբ վերլուծությամբ:

Հարգելի Արամ Աբրահամյան

Այն, որ Դուք իրողության մեջ մասնակիորեն ընկալել եք «Ազգային Անվտանգություն» կուսակցության հայտարարության իմաստը, գովելի է, բայց ցավալի է, որ չեք ընկալել այն իր ամբողջության մեջ, քանզի այդ հայտարարության ամեն մի բառն իսկ ունի իր նշանակությունն ու արժեքը, եւ ոչ թե մեկ անձի, վարչության, այլ ամբողջ կուսակցության տեսակետն է: Դուք շատ ճիշտ նկատել եք, որ մրցակցային կուսակցություն լինելու համար առնվազն անհրաժեշտ է երեք նախապայման (որը մեր հայտարարության մեջ արտացոլված է),  եւ նախապայմաններից մեկի առումով՝ նյութականի, մասնավորեցրել եք, որ գրագետ մարդիկ սովորաբար նյութական միջոցներ չունեն: Ուրեմն ի՞նչ. նրանք պարտադրված են միշտ ապրել աղքատի՞ կարգավիճակում, թե՞ ձգտելու են նրան, որ հասարակությունն իր ամբողջության մեջ ՀԱՐՈՒՍՏ լինի, որի արդյունքում իրենք քաղաքական գործունեություն ծավալելու խոչընդոտող խնդիրներ չեն ունենա: Հաճելի է, որ Դուք Ձեր վերլուծություններում չեք մոռանում նաեւ մատնանշել մեր կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի ընդամենը մեկ զանգվածային ելույթը, իսկ եթե դրանք լինեն բազո՞ւմ եւ ոչ միայն Իսագուլյանի կողմից: Հետեւությունների ժամանակը չէ:

Կոնկրետ հայտարարության առումով. «Ազգային անվտանգություն» կուսակցության վարչության ու մարզային խորհուրդների համատեղ նիստում հնչեցված տեսակետների մեջ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի տեսակետը միանգամայն տարբեր էր տարածված հայտարարությունում առկա տեսակետից: Եռօրյա քննարկումներից հետո մեծամասնությունը քվեարկեց հայտարարության այս տարբերակի օգտին, եւ կուսակցության նախագահը այն իր ստորագրությամբ ուղարկեց լրատվամիջոցներին: Այնպես որ, հարգելի Արամ Աբրահամյան, մամուլի մասին օրենքի համաձայն՝ հուսով ենք սա կլինի «Առավոտ» օրաթերթի վաղվա խմբագրականը: Այնպես որ՝ լինելու է մոլորակների շքերթ, որը շատ հազվադեպ է պատահում, սակայն նման շքերթի հասնելը պետք է լինի նաեւ Ձեր պայքարի խնդիրը, դրանով պետք է մտահոգվեն բոլոր քաղաքացիները, բոլոր մտածող մարդիկ:

«Առավոտ» օրաթերթի ամբողջ աշխատակազմին՝ ներողամտությամբ ու հարգանքներով

«Ազգային Անվտանգություն» կուսակցության վարչություն

ԼԵՎՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

(ԱԱԿ փոխնախագահ

ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

(Արարատի մարզ, ԱԱԿ փոխնախագահ, մարզային կառույցների

պատասխանատու)

ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆ

(ԱԱԿ պատասխանատու քարտուղար)

ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

ԱՂԱՍԻ ԱՂԱՍՅԱՆ

ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՍԵՐԳԵՅ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

ՌՈՒԲԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ

(Կոտայքի մարզ)

ՍԵՐՈԲ ԱՎԵՏԻՍՅԱՆ

(Շիրակի մարզ)

ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ

(Արմավիրի մարզ)

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

(Սյունիքի մարզ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031