Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը լոռեցիներին եւս ապահով Հայաստան կերտելու խոստում տվեց (տեսանյութ)

Հունվար 30,2013 21:33

Նախագահի թեկնածուն հանդիպումներ ունեցավ մարզի համայնքներում

IMG_7475 IMG_7460 Երեկ եւ այսօր ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզում էր:

Նախագահի թեկնածուն հանդիպումներ ունեցավ Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի ու Վանաձորի ընտրողների հետ:

«Շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ եկել եք ինձ տեսնելու, եւ հուսով եմ նաեւ ինձ սատարելու: Հայաստանյան նախագահական ընտրարշավը շարունակվում է, եւ թեկնածուները ներկայանում են մեր ժողովրդին: Իմ դեպքը մի փոքր այլ է, քանի որ ես նաեւ գործող նախագահ եմ: Մենք միասին անցել ենք փորձությունների միջով, միասին էլ արձանագրել ենք եւ հաջողություններ, եւ բացթողումներ: Մենք ձեզ հետ միասին համատեղ ջանքերով ճանապարհ ենք հարթում դեպի ապահով Հայաստան»,- այսօր վանաձորցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը:

Նա կոչ արեց. «Ես կոչ եմ անում ակտիվորեն մասնակցելու ընտրւթյուններին: Մեր հաղթանակը պետք է լինի շատ համոզիչ: Ես խոստանում եմ ձեզ, որ գալիք 5 տարիներին իմ ջանքերն ուղղվելու են նրան, որ պետական մեքենան, նրա յուրաքանչյուր օղակ աշխատի ավելի լավ եւ ավելի արդյունավետ »:

Մանրամասները` տեսանյութում:

Մինչ ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու  Սերժ Սարգսյանը ելույթ կունենար, վանաձորյան հանդիսատեսը ունկնդրում էր նրա` Վանաձոր գալու առիթով մայրաքաղաքից հրավիրված երգիչ-երգչուհիներին, ինչպես նաեւ համերգի վարողներ Նազենի Հովհաննիսյանին ու Ավետ Բարսեղյանին: Եվ թեեւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի դահլիճից հեռանալուց հետո համերգը շարունակվում էր, այնուամենայնիվ, հանդիսատեսի մի ստվար զանգված նույնպես լքեց դահլիճը:

 Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հանճարների՝ հանճար: Ընտրեք սերժիկին և ձեր ապագան միանշանակ է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031