Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Էդմոնդ Մա­րուքյանին Տիգրան Սարգսյանը մերժել է

Փետրվար 19,2013 18:04

ՀՀ վարչապետ. «Հաշ­վա­պա­հական հաշվառման ծառա­­յություններ մատու­­ցող կազ­մակերպությունների մոտ հար­կա­յին չարաշահումների հնարա­­վորությունն աննշան է, իսկ եթե այդպիսիք կան, ապա հարկ­ման դաշտը փոխելիս դրանք չեն վերանում» :

 ՀՀ կառավարությունը մերժել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոնդ

Մա­րուքյանի կողմից «Շրջանառության հարկի մա­սին» օրենքում փոփոխություն կատարելու մա­սին օրենսդրական նա­խա­­ձեռ­նու­թյունը` համարելով աննպատակահարմար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջից:

Փետրվարի 21-ին կայանալիք կառավարության նիստում կքննարկվի նաեւ այս հարցը: Էդմոնդ Մա­րուքյանը կառավարությանն առաջարկել էր շրջա­նա­ռու­թյան հարկ վճարող չհամարել հաշվա­պա­հական հաշվառման ծառայու­թյուն­ներ մատու­ցող այն կազմակերպություններին, որոնց կող­մից մատուցված ծառայությունների իրացման շրջանառու­թյունը նախորդ օրացուցային տարվա ընթաց­քում գե­րազանցել է 58,35 միլիոն դրամը:

Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որը օրենքով սահմանված կարգով կառավարության ղեկավարին էր ուղարկել Մարուքյանի օրենսդրական նա­խա­­ձեռ­նու­թյունը, Տիգրան Սարգսյանը պատասխան նամակով գրել է. «Հաշ­վա­պահական հաշվառման ծառա­­յություններ մատու­­ցող կազ­մակերպությունների մոտ հար­կա­յին չարաշահումների հնարա­­վորությունն աննշան է, իսկ եթե այդպիսիք կան, ապա հարկ­ման դաշտը փոխելիս դրանք չեն վերանում :…… Շրջանառության հարկի ներդրման նպա­տակը եղել է ոչ թե հար­կային չարաշա­հում­ները կանխելը, այլ հարկման պարզ ընթա­ցա­կար­գերի ներդրումը այն տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք չունեն հարկերը ինք­նու­րույն հաշ­վար­կելու բավարար կարո­ղու­թյուն: Այս իմաստով, գտնում ենք, որ հաշ­վա­պա­հա­կան հաշ­վառ­ման ծառայություններ մատու­ցող կազմա­կերպու­թյուն­ները, որոնք այլ անձանց մա­տու­ցում են մասնագիտացված հաշվապահական ծառայու­թյուն­ներ, պետք է ունե­նան հար­կերը հաշ­վարկելու եւ հաշվա­պա­հական հաշ­վառ­ում վարելու բավարար կարո­ղու­­թյուն­ներ, եւ այդ տեսանկ­յունից, նրանց շրջա­նառության հարկի դաշտում ներգրա­վելը նպա­տա­կա­հարմար չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728