Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյանը՝ քաղաքացիների բողոքի մասին. «Իրենց տեսակետն արտահայտելու իրավունքն է»

Փետրվար 25,2013 16:32

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Նախ անդրադարձավ բողոքի ցույցերին ու ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջներին:

«Մարդիկ իրենց տեսակետն ու կարծիքն են ներկայացնում, իրենց սահմանադրական իրավունքն է: Ընտրական օրենսգիրքը սահմանել է իրավական նորմեր՝ ընտրական գործընթացը թափանցիկ դարձնելու համար: Եթե որոշակի տեսակետներ են ներկայացնում, փորձում ենք ներկայացնել փաստեր, ինչպիսին կա, փաստարկված միայն թվերով ու փաստերով, դատողություներ չենք ներկայացնում: Մեր կողմից թափանցիկության ապահովումը հնարավորություն կտա լիիրավ ընկալել ԿԸՀ-ի գործառույթները»,- ասաց պարոն Մուկուչյանը:

Հարցին, թե եղե՞լ են , այնուամենայնիվ խախտումներ եւ ընտրություններն էլ ավելի լավը դարձնելու մտադրություն, պարոն Մուկուչյանը պատասխանեց. «Խախտումների առանձին դեպքեր կան. առկա է երկու դեպք, երբ մենք ենք դիմել դատախազություն, ոստիկանությունն ու դատախազությունն էլ իրենց կողմից համապատասխան վարույթներ են սկսել: Որոշակի թերացումներ առանձին քաղաքացիների կողմից եղել են, դրանք լոկալ բնույթի փաստեր են, որոնք էական նշանակություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա»:

Նա նաեւ ասաց, որ եթե մի պահ ընդունեն, որ ընտրակեղծիքներ են եղել եւ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջով 42 տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչվեն, անգամ այդ վերահաշվարկի դեպքում ձայների հարաբերակցությունը կկազմեր՝ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 37 տոկոս, Սերժ Սարգսյանին՝ 57 տոկոս:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728