Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք դեպուտատներ, ովքեր աղանդավորներ են». Ալեքսանդր Ամարյան

Փետրվար 28,2013 13:48

«Հոգեւոր դաշտը բոլորի համար դարձել է հետաքրքիր: «Աստծո հարսնացուները» դա նոր կառույց չէ, այլ նոր անվանում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստան ներթափանցած նոր աղանդների մասին ասաց Քայքայիչ պաշտամունքից տուժվածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Նրա պնդմամբ՝ կար «Աստծո դեսպանատուն» կառույցը՝ «Կենդանի հավատք» մասնաճյուղով: Վերջինս որոշեց առանձին կառույցով հանդես գալ եւ առանձնացավ, փոխարենը ձեւակերպվեց «Աստծո հարսնացուներ» կառույցը, որը գործում է արդեն երկու տարի. «Հոգեւորը չի կարելի խառնել նյութականի հետ. այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ սարսափելի է: Աղանդավորական եկեղեցին հ/կ-ի կցորդ է՝ ղեկավարները արտասահմանցի ներկայացուցիչներ»:

Պարոն Ամարյանի խոսքով՝ աղանդավորական կառույցը ղեկավարում է մի կին, ով քարոզում է  ազատ սեռական հարաբերություններ.  «220 000-ից ավելի մարդիկ են «Աստծո հարսնացուներ»-ի հետեւորդները, որոնց հաճախակի են տեղափոխում հոգեբուժարան: Աղանդավորների մոտ բոլոր անդամները քարոզիչներ են, եթե ուզում ես դառնալ միլիոնատեր, ստեղծիր քո եկեղեցին»:

Բանախոսի համոզմամբ՝ նախագահի թեկնածուներից մեկը աղանդավորական կառույցի ներկայացուցչի երեխայի քավորն է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին այսօր կան մարդիկ, ովքեր թեժ պահը օգտագործելով կհասնեն իրենց նպատակին. «Կրոնական, աղանդավորական կառույցները ակտիվորեն ներքաշված են քաղաքական կյանքին, մենք ունենք դեպուտատներ, ովքեր աղանդավորներ են»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ALIK says:

    Միջազգային իրավուքի կուլտուրան արդյոք գիտեն կրոնական կազմակերպություններից հատկապես եհովայի վկաները,հասկանալի է ազատ դավանանքի իրավուք կա,բայց որքանով են գիտակցել ինչ է իրավուքն և հասարակությունը:
    Տեղաշարժերի ժամանակ նկատում եմ անախորժություններ դեպի մարդը,հետաքրքրվում են գուցե մարդկանցով և փորձում ներքաշել անդամակցության,պատճառ դառնում վտանգների:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728