Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը 3 հարց ուղղեց ժողովրդին

Փետրվար 28,2013 18:47

Նա մտորում է Նիկոլ Փաշինյանի առաջարկի, ՍԴ դիմել-չդիմելու եւ երկարատեւ պայքար տանելու շուրջ

 

«Կուսակցականացված ռեկտորները իրե՛նք պետք է դուրս գան համալսարանից, ոչ թե ուսանողները՝ ապագա ղեկավարները: Հիմա իր օրինակով ինքնաբացարկների շարանը, իր բարոյական քայլով ինքը պետք է կատարի՝ համալսարանից, մինչեւ Բաղրամյան 26, հստա՞կ է»,- Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պահանջելով, որ հրաժարական տան բոլոր մարզպետները՝ իրենց կեղծ պաշտոններից՝ Սյունիքի մարզպետից սկսած մինչեւ հյուսիս:

«Ով հայ մարդուն սպառնաց, ճանապարհ փակեց, զինվորին խեղեց, ուսանողին վախեցրեց՝ ժողովրդի դատարանի առջեւ պիտի կանգնի»,- ասաց պարոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսօր տարբեր երկրների ճանաչումներին ու շնորհավորանքներին չի անդրադառնա, քանի որ մեր հաղթանակը մերն է. «Ես շնորհակալ եմ սոցցանցերին՝ աշխույժ մասնակցության համար, բայց խնդրում եմ, քանի դեռ այս պայքարը տանում ենք միասին դեպի հաղթանակ՝ հրապարակում մեր գործը պիտի անենք, տանը չնստեք՝ ձեր համակարգիչների համար: Գիշերը կանեք էդ գործը: Երբ հանրահավաք է, ներկա գտնվեք»:

Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի հարց ուղղեց ժողովրդին. «Նախ, իշխանությունը մենք հետ պիտի բերենք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, ավագանի առ ավագանի: Չկասկածեք, բոլոր մակարդակներում ժողովրդին վերահանձնելու ենք իրեն պատկանող իշխանությունը: Մի օր տեւի, մի շաբաթ, մի ամիս, թե մի տարի՝ պատրա՞ստ եք ինձ հետ հավասար այս պայքարը տանել մինչեւ հաղթանակ: Երկրորդ հարց՝ թեեւ որոշված չէ, մինչեւ մարտ 2-ը պիտի որոշենք՝ արժի՞ դիմել ՍԴ, թե՞ ոչ»:

Նա հորդորեց ձեռքերը բարձրացնել եւ այդպես «քվեարկություն» կազմակերպեց՝ ասելով, որ մարտի 2-ին կհայտնեն իրենց վերջնական որոշման մասին: Երրոդ հարցը Րաֆֆի հովհաննիսյանի այս է՝ «Որպեսզի իրար չնեղացնենք, չբամբասենք, միշտ պիտի խորհուրդ հարցնենք: Նիկոլ Փաշինյանը առաջարկեց, որ մոտ ապագայում ժողովրդին ներկայացնենք մեր ապագա կառավարության կազմը: Տեսակետ կա սակայն, որ հիմա վաղաժամ է, պետք չէ այդ քայլին գնալ, պետք է ամրագրել իրական հաղթանակը, նոր»:

Նա հայտարարեց, որ վաղվանից սկսած այս հրապարակում գարնանամուտը Հայաստանը տանելու է դեպի հաղթանակ եւ քաղաքական օրակարգը ոչ թե իրարից անջատված է լինելու, այլ քաղաքական հոսանքները միասին պիտտի կերտեն հենց հրապարակում քաղաքական օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    ՍԴ ԴԻՄԵԼ ԿԱՐԵԼԻ է ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԵԹԵ ՏԱՆ ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ՝ ՈՐՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊԱՐԶԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՔՎԻԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ և ԿՐԿՆԱԿԻ ՔՎԻԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԲԱՅՑ ՔԱՆԻ ՈՐ ՍԴ-Ը ԱՐԴԵՆ ՄԻ ԱՆԳԱՄ ՀՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՎ ՕՐԵՆՔԸ՜ ՄԵՐԺԵԼ Է ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ,ԱՊԱ ԳՏՆՈՒՄ ԵՄ ՈՐ ՍԴ ԴԻՄԵԼԸ ԵՐԱԶԽԱԲ ԼԻՆԵԼ Է ԼԻՆԵԼՈՒ, ԻՍԿ ԵՐԱԶԽԱԲ ԼԻՆԵԼՈՒՑ ԶԱՎԱԿ ՉԻ ԾՆՎՈՒՄ: ԱՆՏԵՂԻ ԺԱՄԱՆԱԿ և ՄԻՋՈՑՆԵՐ ՊԵՏՔ ՉԷ ԾԱԽՍԵԼ ՄԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՈՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է. ՎԿԱ 1996,1998,2003.2008թվերի ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728