Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Մազմանյան. «Ռուբեն Հախվերդյանը այս հողի վրա տեղ չունի»

Մարտ 02,2013 14:53

«Ամբողջ կյանքս շատ եմ երազել անձամբ չճանաչել ու չտեսնել Ռուբեն Հախվերդյանին, լսել միայն նրա երգերը: Որպես մարդ՝ նրան չեմ ուզում իմանալ: Որովհետեւ որպես մարդ, նման դեպքերում զարմանքից մազերս պոկվում, ընկնում են: Ո՞նց կարելի է տարիներով հաց ուտել մի ձեռքից ու հետո թքել այդ ձեռքի մեջ: Եթե այդքան սկզբունքային ես, ուրեմն այդ ձեռքից հաց մի կեր: Կեցվածքդ պահի, ասա ձեր տված հացերը, տները, կոչումներն ու մեդալները ու փողերը առ եմ համարում: Այդ ժամանակ ազատ ես նաեւ այլ բառ շպրտելու: Բայց եթե տարիներով նստած ու արտոնություններից ես օգտվում եւ պահանջում ես, ես գիտեմ, թե որտեղ ու ինչպես են մեր արտիստները պահանջում իրենց փայ հասանելիքը, ու ստանում ես: Իսկ Սերժ Սարգսյանը ունի բնավորություն, անպայման չէ Հախվերդյանը, շատ դիմողների, եթե կարողանում է, օգնում է: Ու դրանից հետո արթնանալ ու վայրահաչե՞լ»,- այսօր «Ֆորում» ակումբում անդրադառնալով օրեր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքին երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի ելույթին՝ ասաց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Պարոն Մազմանյանը Ռ. Հախվերդյանին նաեւ հորդորեց. «Նախ Ռուբեն Հախվերդյան, երգում ես, երգիր, դա լավ է քեզ մոտ ստացվում, դրանից այն կողմ մի գնա: Բայց այն տասը տարին, որ դու նոր երգ չես գրում, այն մարդը, ում մասին խոսել ես Ղարաբաղի ամբողջ ռազմաճակատի հրամանատարն էր… Ո՞նց կարելի է այդպես…այսինքն թույլ տալ խոսել այդ տոնով, գնա ձեր գյուղ, մեզ էդ գյուղից կառավարողներ պետք չէն, ոչ թե բարոյական, այլ ֆիզիկական իրավունք չունես… Ես հասկանում եմ, Ռուբիկ Հախվերդյանին երեւի ձեռք կտար, որ կառավարողները Կոթի գյուղից լինեին, իրենց գյուղից, որ լիենին, իր համար ավելի լավ կլիներ»:

Պարոն Մազմանյանը դավաճանություն է տեսնում Հախվերդյանի այն ասածի մեջ, թե Ղարաբաղը Ադրբեջանի գավառ էր. «Ղարաբաղը իմ  գավառը չէ, իմ  եւ իմ ընկերների արյունով 10 դարում միակ հետ նվաճված մի կտոր հայ հողն է, ու այդ հողի մասին այդպես խոսողը այս հողի վրա տեղ չունի»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Հախվերդյանին չեմ պաշտպանում, բայց Մազ ջան, մի հատ էլ ինքդ քեզ տուր նույն հարցը : Ո՞նց կարելի է տարիներով հաց ուտել մի ձեռքից ու հետո թքել այդ ձեռքի մեջ : Վանոյի ականջը կանչի…

    • Ճիշտ խոսող says:

      Հախվերդյանի պաշպանի կարիք չունի:
      Ես չգիտեմ ով ա էս Մազմանյանը բայց որ կեղտոտ գյադայա էդ փաստա ա:
      Ու սրա նման սապոնվողներին պտի հայստանից քշեն:
      Այ Մազմանյան ես ինչ ես էդ ինչի պտի Հախվերդյանի նման մարդը ինչ որ մեկից փող խնդրի: էն էլ մի գավառեցիից , որը իրա նման մի ուրիշ գավառեցու հետ հայի արյուն թափեց մարտի 1-ին:
      Հախվերդյանի նման մարդիք պտի ապրեն ըստ պահանջի: Ու նրանց ապահովելը հայ ազգի պարտքն ա :
      Իսկ Հախվերդյանը հլը շատ մեղմ ասեց:
      ԻՆչ ա մոռացաք արդեն թե ոնց էն մյուս գավառեցի Քոչարյանի հետ զորք բերեցին Ղարաբաղից հայերին ճնշելու համար:
      Ինչքան կարճ հիշողություն ունենք:
      Էսքան տարի Ղարաբաղյան կլանը չոքացրել ա հայերին ու դրանից հետո հլա մեկը կարող ա պաշպանի էդ գավառցիներին:
      Ամենավերչի օրինակը բերեմ:
      Մի քանի օր առաջ էն մյու գավառեցի Ռոբերտ Քոչարյանը ասել էր որ իրա թեկնծությունը չի դնում որովհոտև 2 Ղարաբաղցի իրար հետ չեն պայքարի:
      Ու սրանից հետո ինչ որ ախմախ հայեր դեռ հլա պաշպանում են դրանց:

  2. Ֆելիքս says:

    Մազմանյանին լավ էլ ծանոթ է ձեռքից հաց ուտելու տեխնոլոգիան: Ինքն իրեն լավ էլ բնորոշել է : Ավելացնելու բան չկա: Միայն կարիք չկա ուրիշներին պիտակավորել:

  3. Մարգար Մախսուդյան says:

    ՛՛…Ո՞նց կարելի է տարիներով հաց ուտել մի ձեռքից ու հետո թքել այդ ձեռքի մեջ: Եթե այդքան սկզբունքային ես, ուրեմն այդ ձեռքից հաց մի կեր՛՛:
    Եվս մեկ խորքային ինքնախոստովանություն, որն անշուշտ չգրվածների թվին է պատկանում. ՛՛ԿԵՐԱԿՐԱՏԱՇՏԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ՛՛:

  4. mika says:

    ռուսերենով ասաց. рубен ахвердян – это штучный товар.
    Անկասկած նա եզակի մարդ է իր տեսակով: Երևույթ, որը վերծանում է ժողովրդի միտքը, և քանի սերունդ շարունակ;
    Հասկանալի է, որ Ռուբեն Հախվերդյանի տաղանդը և ժողովրդի սերը նրա նկատմամբ հանգիստ չեն տալիս մազմանյանին բոլոր ժամանականերում:
    Ուրեմն մազ լսի. նա Ռուբեն Հախվերդյանն է: Նա քաղաքական գործիչ չէ և պաշտոն չունի: Նա իսկական արվեստագետ է իր սեփական մտքով ու խոսքով, սեփական դեմքով: Եվ անկախ ամեն ինչից նա Ռուբեն Հախվերդյանն է:
    Հաշտվիր էտ մտքի հետ: Նա չէր լինի Ռուբեն Հախվերդյան,եթե լիներ Արմեն Մազմանյան:
    Ջոկեցիր…

  5. manvel says:

    Տո մազմզնյան/առժանի ես փոքրատառով գրվելուն/ հենց դու ես քո փորի մասին մտածում, թե տղամարդ ես դիմիր Սարգսյանին թող տան ընտրացուցակները և մի հիսուն տեղամաս ստուգեն այդ ժամանակ պարզ կլինի ով է հաղթել և ով է վայրահաչում: Ստեփանակերտի օդանավակայանը արդեն քանի տարի է չի շահագործվում Սերժ Սարգսյանի պատճառով,որովհետև հայտարարել էր որ առաջին ուղևորը ինքն է լինելու և հիմա վախենում է թռչի: Այդ հետ դու կռիվ կգնաս?

  6. Maxim says:

    Հարգելի հայրենակիցներ: Պատկերացրեք, որ մազմուզյանները չլինեին, ապա ինչպե՞ս կարող էինք
    գնահատել Ռուբեն Հախվերդյանին:

  7. Տիգրան says:

    Նախ իշխանություւները իրենց գրպանից չեն օգնել Ռուբենին, դա պետության և ժողովրդի փողն է, եվ Ռուբենը ոչ թե պետության դեմ է ըմբոստացել, այլ անարդարության… Փաստորեն խոստովանում եք, որ իշխանությունները մարդկանց կաշառում են իրենց համար, այլ ոչ թե նրա համար, որ ասենք` նրանցից ոմանք իսկապես տաղանդավոր են. ուրեմն շատ բնական և մարդկային է նույնիսկ բոլոր նրանց ըմբոստացումները, որոնց իշխանությունները ոչ իրենց գրպանից օգտվել են… Երկրորդ` գուցե մի փոքր այն չի ասել, բայց նա երգիչ է և հաստատ չի ջգտում դառնալ կրթության կամ գյուղատնտեսության նախարար… Վերջապես` ով կարող է հավատալ, որ այդպես կարող է խոսել կրթական հիմնարկի ղեկավարը` որքան էլ զանազան մանր ձգտումներ դրդեն նրան…

  8. Րիկ says:

    Մալադեց Ռուբեն Հախվերդյան և նրան պաշտպանողներ!
    Եկեք թուրքի դեմ ուղղված մեր զենքն ուղղենք “էդ շուռ տված հայերի” – բոլոր ոչ հայաստանցիների, հենց բոլոր ոչ երեվանցիների դեմ: Հերն էլ անիծած: Քաղաքացիական պատերազմի փորձը ունենք, դա մեզ համար նորություն չէ:
    Զատո, ապե, ինքներս մեզ ապերոյավարի կկառավարենք:
    Դե դավայ, ապե, դավայ, դավայ: Ով մեզ հետ չի, հայ չի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031