Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի տնօրենը խոսեց ֆոտոփաստերով

Մարտ 07,2013 14:41

6-2«Բարձրակարգ տեխնիկայով բեմի վերազինման աշխատանքները ավարտական փուլում են»,- այս մասին «Առավոտին» հայտնեց Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, հավելելով, թե ամենամոտ ժամանակներում դրանք կավարտվեն, որին կհաջորդի փորձարկման փուլը: Դրա ընթացքում հնարավոր է՝ առաջանան շտկման աշխատանքներ: Մեր զրուցակիցը մեզ տրամադրեց Հայաստանում առաջին անգամ թատրոնում տեղադրված ձայնային, լուսային համակարգերի եւ այլ տեխնիկական սարքավորումների լուսանկարներ, նշելով, որ դրանք կապահովեն ու կհարստացնեն ցանկացած բեմադրություն:

Հաստատելով մեզ հասած լուրը, թե օրերս թատրոնում հրավիրվել է հերթական գեղարվեստական խորհրդի նիստ, պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Նա պատասխանեց. «Վերջին 6-8 ամիսների ընթացքում թատրոնի ստեղծագործական կոլեկտիվները (նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ, մենակատարներ) իրենց «մարզավիճակի» մեջ մնալու նպատակով փորձերն անցկացնում են մշակութային այլ օջախներում: Հավաստիացնում եմ, որ թեեւ «տնից կտրված», մեր արտիստներին, բնականաբար՝ իրենց ղեկավարների շնորհիվ, դա հաջողվել է: Շատ քիչ մնաց բնականոն աշխատանքի վերադառնալու համար»:

Տնօրենը խոստացավ ստեղծագործական ծրագրերի մասին խոսել փոքր-ինչ ուշ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031