Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Կարաբալան աչքը բացեր ու տեսներ՝ ինչ է կատարվում ծաղկի շուկայում…». Իրավապաշտպանը ծաղկի թանկացումների մասին

Մարտ 08,2013 14:18

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Լուսինե Յագուբյանը ասում է՝ իրենց կազմակերպության մի քանի անդամներով՝ կանանց միջազգային տոնին՝ մարտի 8-ին ընդառաջ, շրջել են ծաղկի սրահներով, հարցուփորձ են արել ծաղկավաճառներին ու պարզել են, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր գնաճ է գրանցվում հենց այդ շուկայում:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 700 դրամանոց վարդը այսօր փողոցում կարելի է գտնել 1000-1200 դրամով: Հոլանդական վարդերը 1500 դրամից դարձրել են 2000-2300 դրամ: Կակաչները 250-ից դարձրել են մինչեւ 300-350 դրամ»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց սպառողների իրավունքերի պաշտպան Լ. Յագուբյանը՝ ընդգծելով, որ ծաղկավաճառների կողմից գների բարձրացումը անբարեխիղճ վերաբերմունք է սպառողների հանդեպ՝ մանավանդ հաշվի առնելով երկրում տիրող սոցիալական ծանր վիճակը: ՝

Իրավապաշտպանը ընգծեց, որ գնաճը կառավարելու գործում կա օրենքի բաց, որը պետք է լրացնի կառավարությունը:

«Կառավարությունը գնաճի հարցում պետք է շատ աչալուրջ լինի, մենք չպետք է մոռանանք, որ մեր օրենսդրական դաշտում կան շատ բացթողումներ, մենք ունենք ոչ միայն լավ օրենքներ, որոնք չեն գործում, այլեւ՝ օրենսդրական շատ բացեր, շատ խախտումներ»,- ասաց Լ. Յագուբյանը՝ այնումենայնիվ, չնշելով կոնկրետ կառույցի անուն, որը կկարողանար ճնշել գնաճը:

Անդրադառնալով գալիք Զատիկի տոնին՝ սպառողների իրավունքների պաշտպանը նշեց, որ շուկայում այժմ էլ նկատվում են ձկան եւ ձվի գնի թանկացումներ:

«Իշխան ձուկը 1600 դրամից կտրուկ դարձել է 1800 դրամ: Հնարավոր է ՝թանկանա մինչեւ 2000 եւ 2000 դրամից ավել: 40 դրամանոց ձուն դարձել է 60 դրամ: 60-65 դրամանոց ձվերը դարձել են 70 դրամ»,- նշեց տիկին Յագուբյանը ու հավելեց, որ ձվի գնի թանկացումները չի կարելի կապել ներկրվող կերի գնի թանկացման հետ:

Aravot. am-ի այն հարցին, թե արդյոք հունվարի 28-ից փետրվարի 23 ընկած ժամանակահատվածում նույնպես այս կամ այն ապրանքատեսակների գնաճ նկատվել է, իրավապաշտպանն պատասխանեց, որ այդ ժամանակահատվածում իրենց կազմակերպությունն որեւէ ուսումնասիրություն չի կատարել ու հավելեց. «Այդ ընթացքում տղամարդկանց համար այդքան էլ շատ առքուվաճառք չի կատարվում, որքան մարտի 8-ից ապրիլ 7-ն ընկած ժամանակահատվածում կանանց համար»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031