Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ի՞նչ եք ուզում՝ արդարություն, ե՞րբ եք ուզում՝ հենց հիմա». բողոքի երթ՝ Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Մարտ 23,2013 20:09

Այսօր մի խումբ դասադուլավորներ բողոքի երթ անցկացրին՝ Ազատության հրապարակի շուրջ պտտվելով:

«Մենք ենք տերը մեր երկրի», «ոչ հանցավոր ռեժիմին» վանկարկումներով եւ «հեղափոխությունն արդեն սկսվել է» ու նմանատիպ կոչ- ցուցապաստառներով նրանք սկսեցին իրենց երթը:

Դասադուլավորները մեր զրույցում դժգոհեցին նախագահական ընտրությունների արդյունքներից՝ պնդելով, որ կեղծիքներ են եղել, եւ իրենք արդարություն են պահանջում:

Նրանք պահանջում են նոր ընտրություններ՝ կեղծիքից զերծ: Ցուցարարներից մեկի խոսքերով, իրենք տեր են իրենց քվեի համար, եւ այս ակցիան մեկ անգամ եւս հիշեցում էր, որ իրենք կան:

Երթի ընթացքում դասադուլավորները, «ազատ, անկախ ուսանող» ասելով,  կանգնեցին մայթեզրին՝ ցուցապաստառները պարզելով դեպի փողոց:

«Ոչ կեղծ ընտրություններին: Ի՞նչ եք ուզում՝ արդարություն: Ե՞րբ եք ուզում՝ հիմա»,- ասելով նրանք հեռացան:

Ի դեպ, այսօր Ազատության հրապարակում կրկին համերգ էր: Հավաքվածների համար երգեց «Ժառանգության» ավագանու ցուցակում  ընդգրկված Արթուր Իսպիրյանը, իսկ  երիտասարդ երաժիշտները երաժշտական տարբեր համարներ ներկայացրին:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Galust Yenokyan says:

    Ակամա հիշեցի խորհրդային շրջանի մի անեկդոտ. Գողականը վիճականում է Հիպպի Երեվանցու հետ որը ձեռքի մատներով V նշանն է անում: Գողականը հարցնում է թե էդ ինչ ա նշանակում, Հիպպին պատասխանում է թե «Դե մէնք խաղաղություն ենք ուզում էլի»: Քողականը պատասխանում է « Չենք տա…»:
    Ցավոք սրտի էդ գողականներից պրծում չկա մինչեվ հիմա…

  2. Արթուր says:

    Շատ ճիշտ եք, պարոն Գալուստ, գողականներից մինչև հիմա պրծում չկա: Նրանք ուզուրպացրել են մեր երկրի իշխանությունը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031