Լրահոս
Օրվա լրահոսը

Google-ի նորությունները՝ շաբաթվա կտրվածքով

Մարտ 24,2013 14:34

Լուրեր են պտտվում այն մասին, որ Google-ը Apple-ի և Samsung-ի հետքերով սկսել է մշակել «խելացի» Android ժամացույցներ, այս մասին հայտնել է Financial Times-ը: Google-ի ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին, հայտարարելով, թե չեն մեկնաբանում շշուկները:

Չնայած բջջային պլատֆորմերի մշակման ղեկավարության փոփոխմանը՝ Google ընկերությունը Chrome և Android պլանշետները կթողնի միմյանցից անկախ, սակայն նրանց միջև շատ ընդհանուր բաներ կլինեն, այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտի հայտարարությունը: Ինչպես նշել են արևմտյան վերլուծաբանները, Android-ի ղեկավարության փոփոխությունը կարող է վկայել Google ընկերության՝ դեսքթոփային ու բջջային պլատֆորմերի աշխատանքի ինտեգրման ցանկության մասին: Սակայն ըստ Շմիդտի` Google-ը շարունակում է ծրագրել Chrome-ի ու Android-ի՝ որպես առանձին արտադրատեսակների զարգացումը:

Թողարկման է պատրաստվում նաև Google Play-ի չորրորդ տարբերակը, նորարարությունները վերաբերում են միայն դիզայնին, այս մասին հայտնել է Vesti-ն: Ընկերությունը որոշել է հրաժարվել մռայլ՝ մուգ մոխրագույն և կանաչ, դիզայնից և բեռնաթափել ինտերֆեյսը ավելորդ ինֆորմացիայից: Յուրաքանչյուր բաժին կունենա իր գույնը, օրինակ՝ գրքերի բաժինը կլինի կապույտ, իսկ երաժշտությանը՝ նարնջագույն: Էջերը կդառնան ավելի տարողունակ:

Google Translate ծառայությունում էլ ավելացել է նոր հնարավորություն, որը թույլ է տալիս ստեղծել անհատական զրուցարան և դրա մեջ պահպանել կատարված թարգմանությունները: Այսպիսով Phrasebook-ում թարգմանված բառեր կամ նախադասություններ պահպանելու համար անհրաժեշտ է սեղմել ներքևում գտնվող աստղի վրա:

Youtube-ում նույնպես շուտով փոփոխություն կլինի. Youtube վիդեոհոսթինգը վճարովի է դարձնում իր բաժանորդագրությունը: Տեղեկությունը Լոս Անջելեսում հաստատել է Google-ի փոխնախագահ Ռոբերտ Կինցլը: Նրա խոսքով՝ բաժանորդագրման այս ձևը չափազանց կարևոր է, և կարող է հավելյալ գումարներ բերել կոնտենտը ստեղծողներին: Ընկերության տեղեկատվական աղբյուրները չեն բացառում, որ վճարովի բաժանորդագրությունը կհայտնվի արդեն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում: Բաժանորդագրման արժեքը ամսական կկազմի 1-5 դոլար:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031